Արտաքին 2 տարի առաջ - 23:38 01-04-2024

Թուրքիայի և Վրաստանի առևտրաշրջանառությունը հասել է 3 մլրդ դոլարի

Անկարայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ջանջգավան հարցազրույցի ընթացքում անդրադարձել է գլխավորապես երկու երկրների միջև հարաբերություններին, այդ թվում` առևտրային հարաբերություններին։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ դեսպանի՝ Թուրքիան Վրաստանի համար հարևան և բարեկամ երկիր լինելուց բացի նաև ռազմավարական գործընկեր է։

Ջանջգավան նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում շարունակում են հաջողությամբ զարգանալ։

«Մեծ գոհունակությամբ ուզում եմ հայտնել, որ մեր հարաբերությունները երկկողմ մակարդակում չտեսնված առաջընթաց են ապրում։Դրա հետ մեկտեղ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական և այլ որոտներում համագործակցությունը և հումանիտար համերաշխությունը շարունակվում են գործել անխափան»,- նշել է դեսպանը։

Հիշատակելով փետրվարի 6-ին Քահրամանմարաշում (պատմ․ Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, դեսպանը նշել է, որ Վրաստանը առաջին երկրների շարքում էր, որ օգնության ձեռք մեկնեց Թուրքիային։

Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցությանը, Ջանջգավան նշել է, որ Թուրքիան և Վրաստանը համագործակցում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (BTK), Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի (BTC), Տրանս Անատոլիական գազատարի (TANAP), Բաքու-Թբիլիսի-Էրզրում բնական գազատարի տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերում։

Դեսպանը նաև նշել է, որ Թուրքիան համարվում է Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը և երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը նպաստել է այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը։ 2021-ին Վրաստանում թուրքական հումքով արտադրանքը սկսել է վաճառվել եվրոպական շուկաներում և հույսեր կան, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները կբարձացվեն այլ մակարդակի։

Դեսպանի խոսքով, 2023-ին Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 3 մլրդ դոլարի և հավելել է, որ Թուրքիայի ու Վրաստանի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։

Խոսելով ներդրումների մասին, դեսպանը նշել է, որ թուրքական ներդրումները Վրաստանում հասել են 200 միլիոն դոլարի, իսկ Վրաստանում գործող թուրքական ընկերությունների թիվը հասել է 2500-ի։

Անդրադառնալով երկրների միջև թռիչքներին, դեսպանը նշել է, որ Անկարայից, Ստամբուլից և Անթալիայից շաբաթական 72 չվերթ է իրականացվել դեպի Վրաստանի Թբիլիսի, Քութայիսի և Բաթումի քաղաքներ թուրքական «Turkish Airlines»-ի, «Pegasus»-ի և «Anadolu» ավիաընկերությունների միջոցով։ Այս տարի «Turkish Airlines»-ը միայն Թբիլիսի շաբաթական թռիչքների թիվը կհասցնի 32-ի։

2022 թվականի համեմատ 2023 թվականին Վրաստան այցելուների թիվն աճել է 50%-ով, և Թուրքիայից Վրաստան է այցելել 1 միլիոն 400 հազար մարդ, իսկ Թուրքիայից Վրաստան այցելուների թիվը կազմել է այս ցուցանիշի 20%-ը։

Անդրադառնալով տարածաշրջանին Ջանջգավան նշել է․ «Թուրքիան անհրաժեշտ ջանքեր է գործադրում դրականորեն նպաստելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և պաշտոնական Թբիլիսին այդ դիրքրոշմանը մեծ նշանակություն է տալիս։ Վրաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցել բոլոր այն նախաձեռնությունների հետ, որոնք կամրապնդեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։

Դեսպանի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Թուրքիան վերածվել է հարթակի։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան