copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 23:06 31-07-2025

Թուրքիան ու Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը 5 մլրդ դոլարի հասցնել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել «Թուրքիա-Վրաստան միջկառավարական խառը տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստում»:

Ուրալօղլուն, անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, հայտարարել է, որ անցած տարի՝ 2024-ին, Թուրքիա-Վրաստան առևտուրը կազմել է 3.4 մլր դոլար:

«Մենք վճռականորեն աշխատում ենք հասնելու 5 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ունենալու մեր նպատակին»,- հավելել է վերջինս:

Ermenihaber