Արտաքին 7 ամիս առաջ - 22:24 09-01-2026

Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 40 մլրդ դոլարի

Լոնդոնում կայացած «Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ տնտեսական և առևտրային հանձնաժողովի» (JETCO) 8-րդ նիստում կողմերը պայմանավորվել են իրենց առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 40 միլիարդ դոլարի:

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Փիթեր Քայլի նախագահությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, ներդրումների խթանմանը և մաքսային գործընթացների դյուրացմանը վերաբերող հարցեր:

Նիստի արդյունքներով ստորագրվել է «JETCO»-ի արձանագրությունը և 2026–2027թթ. գործողությունների ծրագիրը, որոնք նախատեսում են համագործակցության ընդլայնում՝ առևտրի թվայնացումից մինչև երրորդ երկրներում համատեղ ծրագրերի իրականացում։

Կողմերը նաև պայմանավորվել են փետրվարին Լոնդոնում շարունակել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի թարմացման բանակցությունները:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում