Ներքին Միտք 2 տարի առաջ - 13:40 22-03-2024

Ովքեր են իշխանության գործակիցները

Մենք գիտենք, որ Փաշինյանի իշխանության նպատակը Հայաստանի պետականության վերացումն է։
Այսինքն, գիտենալը չի նշանակում, որ այդ մասին նրան հարցրել ենք, նա էլ հաստատել է։ Բնականաբար, ոչ։
Նրան հարցնողների մի մասը գտնվում է Ազգային ժողովում, որտեղ մշտապես անցկացվող հարցուպատասխանի զգալի մասը հենց պետության նկատմամբ փաշինյանական վատթար վերաբերմունքին է վերաբերում։ Մեր գիտենալը նաև այդ ներկայացումները դիտելուց է ձևավորվում։

Փաշինյանի հետ բանավեճի մտնող պաշտոնյաներն օրնիբուն խոսում են վարչապետի պաշտոնում գտնվողի անձնավորությունից, նրա վարած քաղաքականությունից, դրա բերումով՝ Հայաստանի հեռանկարներից․․․ Խոսում են հոռետեսորեն, և դրան համաձայն ենք՝ այլ բան, քան հոռետեսությունը մեր հայրենիքի «մնացորդի» նկատմամբ, գործող կառավարությունը մեզ չի թողել։

Բայց, արդյո՞ք, խոսելու ժամանակն է։ Մի՞թե մենք այն վիճակում ենք, երբ խոսելը կարող է ինչ-որ դրական բան բերել Հայաստանի համար։ Եվ մի՞թե, հատկապես, փաշինյանական իշխանությանը կարելի է խոսքով (թեկուզ՝ բղավոցով) ուղղել, սթափեցնել։

Իհարկե, ոչ։ Ընդհանրապես, արդի քաղաքական «գործիքների» կազմում խոսքն իր դերը վաղուց նվազեցրել է, հատկապես և մասնավորապես այն պատճառով, որ խոսելու տեխնիկային տիրապետելուց զատ, անձը պետք է զուգահեռ ունենա նաև ճնշող լծակներ։ Որպեսզի այդ լծակներով, օրինակ, կարողանա իր հետ խոսելու գործում մրցակցողին չեզոքացնելու համար խոսափողն անջատել ու զրկել ինչ-որ հրաշալի միտք բարձրաձայնելուց։ Եվ եթե դու խոսում ես այդ պայմաններում, ուրեմն քո խոսքը հասանելի է միայն մոտդ նստածներին։ Մենք, որ այդտեղ չենք՝ քեզ լսելու և հետևելու հնարավորություն չունենք, քանի դեռ դու այդ եղանակն ես ընտրել, որպես «պայքարի ձև»։

Տեղին եմ համարում բերել հետևյալ օրինակը․ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի հարձակման օրերին Երևանի կենտրոնական մասում մարդկանց հսկայական զանգված էր հավաքվել, որն այդ ժամերին կարող էր անգամ իշխանափոխություն անել․ նման ներուժ նկատելի էր։ Բայց հայտնվեցին «տիտղոսային» ընդդիմադիրներն իրենց խոսափողերով, սկսեցին «նախաձեռնել» ինչ-որ ստորագրահավաքներ, և հաշվված րոպեների ընթացքում հոծ բազմությունը շեղվեց, շվարեց ու ցրվեց․․․

Մենք, բնականաբար, գիտենք, որ Փաշինյանի իշխանության նպատակը Հայաստանի պետականության ոչնչացումն է, և, ահա, այդ նպատակին նա հասնում է նաև իրեն հարմարեցված խոսակիցների գործունեության միջոցով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր