Արտաքին 2 տարի առաջ - 12:45 11-03-2024

Մակրոնը ևս մեկ անգամ հետաձգել է այցն Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երրորդ անգամ հետաձգել է պլանավորված այցն Ուկրաինա։ Ըստ Ելիսեյան պալատի՝ նախագահի այցը կկայանա առաջիկա շաբաթներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մակրոնն Ուկրաինա պետք է այցելեր փետրվարին, սակայն այցը հետաձգվեց, քանի որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքն այցելեց Փարիզ՝ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու։

Ըստ դիվանագետների՝ այնուհետև Մակրոնի այցը պլանավորվել էր մարտի սկզբին, որից հետո հետաձգվել էր մինչև այս շաբաթվա վերջ։

Ֆրանսիայի ղեկավարի ուղևորության հետաձգումը կարող է պայմանավորված լինել անվտանգության նկատառումներով։ Օրերս Օդեսայում Ուկրաինայի նախագահի և Հունաստանի վարչապետի հանդիպման ժամանակ երկու ղեկավարներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ռուսական հրթիռ էր ընկել։ Մակրոնը նույնպես պետք է այցելեր Օդեսա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում