copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:53 05-08-2022

Այս անգամ եւս գործի է անցել հայտնի բանակցողը. ինչ որակի այլընտրանքային ճանապարհ կարող են կառուցել մինչեւ ամսվա վերջ

Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Մեզ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, մի շարք կրիտիկական իրավիճակներում (ՊՊԾ գնդի գրավում, գազամատակարարման դադարեցում Արցախում) հայտնի բանակցող Վիտալի Բալասանյանը, նա դա անում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցուցումով: Հարությունյանը ինքն էլ միայնակ չի որոշում, սինխրոն աշխատում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բալասանյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը պետք է Բերձորը շրջանցող 3 կմ-անոց ճանապարհը սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը մինչեւ Կոռնիձորի նոր ճանապարհի կառույցումը: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, ապա կանցնի արցախյան Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին:

Նշենք, որ Ադրբեջանն արդեն ավարտել է է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: «Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված: «Կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ»,- գրված է հայտարարության տեքստի մեջ:

Ըստ հայտարարության՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր ճանապարհի գործարկման արդյունքում Բերձոր քաղաքի, Աղավնո ու մի քանի այլ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ենք, այնտեղ բնակվող հայերն էլ ստիպված են լինելու լքել իրենց տները:

Հիմա եթե ամեն դեպքում հայկական կողմը արագ-արագ սարքում է այլընտրանքային ճանապարհը, հարց է առաջանում՝ ինչ որակի ճանապարհ է դա լինելու, այնպիսին, ինչպիսին Սյունիքի դեպքում է՝ ամեն անձրեւից, ձյունից փակվող, չգործող…: Եւ երկրորդ՝ բանավոր կամ վերելակներում ուրիշ ինչ խոստումներ եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր զիջումների մասով, էլ ինչ կարող է Ադրբեջանը պահանջել եւ ստանալ:

Արդյոք ենթադրելի է, որ դրա հաջորդ կետը կարող է լինել անցակետի տեղադրումը ճանապարհի վրա, տասնյակ, հազարավորների նկատմամբ հետախուզում հայտարարել, ձերբակալել, թույլ չտալ մտնել Արցախ…: Հարց է առաջանում՝ արդյոք իշխանությունը հաշվարկել է այս նոր պահանջը եւ ինչ է մտադիր անել:

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
17:27 Ժողովո՛ւրդ, 100 հազար հավաքվեք, տեսեք Նիկոլը ոնց ա կուզ-կուզ փախնում․ ակցիայի մասնակից
17:00 Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
09:20 Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
22:23 Մեր գերդաստանի կանայք են միայն ողջ մնացել, տղամարդկանց թուրքերը սպանել են. Արաքսյա Դեմիրճյան