Քանի դեռ մեր բանակցողը Փաշինյանն է, մենք լինելու ենք «դեսերտ»՝ աշխարհաքաղաքական մեծ սեղանին․ Ն․ Զոհրաբյան
copy image url

Քանի դեռ մեր բանակցողը Փաշինյանն է, մենք լինելու ենք «դեսերտ»՝ աշխարհաքաղաքական մեծ սեղանին․ Ն․ Զոհրաբյան

Ներքին 2 տարի առաջ - 22:56 20-10-2022
«Հարցը պատվիրակությունը չէ, հարցը տվյալ պահին երկրի իշխանությունն է։ Մենք այսօր ունենք մի իշխանություն, որը պարտված է։ Պարտված իշխանության հետ որևէ մեկը չի կարող բանակցել։ Պարտված իշխանությունն ընդամենը դետալ է՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային շահեր ունեցող գերտերությունների համար»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական նախկին պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով միջազգային խորհրդարանում հայկական պատվիրակության անդամների աշխատանքին։

«Մենք Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» ընդամենը կախված ենք այս տարածաշրջանում իրենց գեոպոլիտիկ շահերն ունեցող տերությունների ճաշակից, ցանկություններից և նկրտումներից։ Քանի դեռ մեր երկրից բանակցողը Փաշինյանն է, մենք լինելու ենք դեսերտ՝ աշխարհաքաղաքական մեծ սեղանին»,- ասաց Զոհրաբյանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ պատգամավորների հայտարարությունը ոչինչ փոխել չի կարող։ Այն ընդամենը տվյալ պատգամավորների սուբյեկտիվ տեսակետն է, և ԵԽԽՎ-ն, որպես միասնական ինստիտուտ, կարող է դրա հետ համաձայն չլինել։ Բացի այդ՝ ըստ նախկին պատգամավորի՝ ԵԽԽՎ 47 պատգամավորից 8-ը հայ պատգամավորներին են։ Ստացվում է, որ այս տեսակետը կիսում է ԵԽԽՎ ընդամենը 39 պատգամավոր։

«Հայտարարության նախաձեռնությունը հայկական պատվիրակության ղեկավարինն է։ Շատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե այն նախաձեռներ, օրինակ՝ շատ հուզիչ ճառեր ասող ԵԽ անդամ որևէ մեկ այլ երկրի ներկայացուցիչ։ Եվ ամենակարևորն այն է, որ հայտարարությունում չկար հստակ դատապարտում և հստակ արձանագրում այն բանի, որ պատերազմից 2 տարի անց էլ մենք ունենք ռազմագերիներ։ Եվ մի քանի հարցի վերաբերյալ, որ օրակարգային են, նույնիսկ արձանագրում չկար։ Եվ ամեն անգամ նիստը նախագահողը հայտարարությունը ներկայացնելիս շեշտում էր, որ սա ոչ թե ԵԽԽՎ հավաքական տեսակետն է, այլ այդ հայտարարության տակ ստորագրած պատգամավորների տեսակետը։ Շատ ավելի արդյունավետ են այն հայտարարությունները, որոնցում նաև պահանջ է դրվում և ուղարկվում է հանձնաժողով ամբողջ ԵԽԽՎ-ի անունից՝ զեկույց և բանաձև նախապատրաստելու համար, որն իր իրավական կշռով շատ ավելին է, քան ընդամենը կոնկրետ պատգամավորների հայտարարությունը։ Ես կարող եմ, օրինակ, հայտարարության տեքստ նախաձեռնել, որ մածունը սև է, դրա տակ հավաքել, ասենք, 40 ստորագրություն և ԵԽԽՎ-ն պարտավոր է իմ այդ հայտարարությունն ու տեսակետը ներկայացնել։ Դրանից մածունը սև չի դառնում»,- ասաց նախկին պատգամավորը։

Ըստ Նաիրա Զորաբյանի՝ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն այնքան ակնհայտ էին, որ հատուկ զեկույց և բանաձև պատրաստելու համար հայտարարությունը պետք է ուղարկվեր քաղաքական հանձնաժողով։ Այդ հայտարարության մեջ, ըստ Զոհրաբյանի, պետք է լինեին Ադրբեջանի նկատմամբ կիրառվելիք հստակ սանկցիաների պահանջներ։

«Դա, ինչպես տեսնում ենք, չի արվում, որովհետև Եվրոպան այսօր նստած է ադրբեջանական գազի «թմրասեղին»։ Կարծում եմ՝ մեր պատվիրակությունն այս դեպքում արել է իր հնարավորությունների առավելագույնը։ Էստեղ խնդիրը պատվիրակությունը չէ, խնդիրը Հայաստանի իշխանությունն է, որ Հայաստանը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի, և այդ աճուրդում յուրաքանչյուր հաջորդ լոտի ժամանակ Հայաստանի գինն ավելի և ավելի իջնում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով մեր պատվիրակության ընդդիմադիր անդամին ընդհատելուն՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ դա աշխատանքային սովորական ընթացակարգ է, և որևէ արտառոց բան չկա։ Հիշեց իր ժամանակ տեղի ունեցած ևս մի դեպք։

«Կոնկրետ իմ դեպքում նախագահողները ոչ միայն ընդհատել են իմ ելույթները, այլև երբ ԵԽԽՎ նախագահն Ալիևի մտերիմ, իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտն էր, անվտանգության աշխատակիցներն իմ ձեռքերից բռնած ինձ դահլիճից դուրս են տարել, երբ ես գոռացի․ «Դուք Ադրբեջանի լոբբիստն եք, Դուք Ալիևի անձնական լոբբիստն եք»»,- հիշեց նախկին պատգամավորը։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ