Արտաքին 4 տարի առաջ - 10:58 21-02-2022

Մակրոնը հետաձգել է իր առաջադրումը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը հետաձգել է մինչև փետրվարի վերջին շաբաթը։ Այս մասին հաղորդում է Franceinfo ռադիոկայանի կայքը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ ռադիոկայանի զրուցակիցների, ենթադրվում էր, որ Մակրոնը պաշտոնապես իր թեկնածությունը կառաջադրի հաջորդ շաբաթ՝ մինչև Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի մեկնարկը՝ փետրվարի 26-ին կամ դրա բացման օրը, սակայն Ուկրաինայում իրավիճակի վատթարացումը «փոխել է նրա ծրագրերը»։

«Էմանուել Մակրոնն իրեն նախագահի թեկնածու չի հայտարարի մինչև փետրվարի 28-ը»,- ասվում է հրապարակման մեջ։

Ռադիոկայանը նշում է, որ առաջադրման համար սա վերջին հնարավոր շաբաթն է, քանի որ մինչև մարտի 4-ը Ֆրանսիայի նախագահի թեկնածուները պետք է երկրի Սահմանադրական խորհրդին ներկայացնեն ընտրող անձանց 500 ստորագրություն՝ ի աջակցություն իրենց։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում