Իտալիայի իշխանությունները 500 զինվոր կտեղակայեն Միլանում՝ անկարգությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Մատեո Սալվինիին։
«Իտալիայի կառավարությունը 500 զինվոր կտեղակայի Միլանը «պաշտպանելու» համար երկօրյա անկարգություններից հետո, որոնց ընթացքում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, թալանել խանութներ և ոչնչացրել գույք», – նշվում է հաղորդագրության մեջ։
Զորքերի տեղակայումը նախատեսվում է ներառել անվտանգության փաթեթում, որը կհաստատվի երեքշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում։
Հանգստյան օրերին Իտալիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր։ Միլանում տեղի ունեցան ամենամեծ անկարգությունները, որոնք ուղեկցվեցին թալանով և ջարդերով։