Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:44 27-02-2024

Ելք ունե՞նք. ԴԱՀԿ-ն հետապնդում է քաղաքացուն

Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ ԴԱՀԿ-ն քաղաքացու տարբեր հաշիվներից նույն նպատակի համար 2 անգամ գումար էր գանձել։ Պարզվում է՝ խնդիրը մինչ օրս չի լուծվել։

Քաղաքացին, որ ստիպված իր գործերը թողել և հասել էր ԴԱՀԿ, որպեսզի խնդիրը տեղում լուծեր, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ աշխատակցի թույլ տված սխալի պատճառով էլ գործն ավելի է խճճվել։

«Ես ԴԱՀԿ-ում 2 տարբեր տուգանք ունեի, մեկը 7500 դրամի չափով էր, մյուսը՝ 25․000-ի։ Իրենք 25․000 դրամի չափով տուգանքն էին 2 անգամ բանկային հաշիվներիցս քաշել։ Մի քանի օր առաջ, որ գնացի ԴԱՀԿ, աշխատակիցն ասաց՝ դիմում գրեք, կպատասխանեն, ինքն էլ դիմումի վրա տվյալ վարույթի համարը գրեց։ 2 օր անց նամակ ստացա, որ այդ տուգանքի համար ընդամենը 1 անգամ է գումար գանձվել, և որ ոչ մի խնդր չկա։

Պարզվում է՝ ԴԱՀԿ աշխատակիցը 25․000 տուգանքի համարը լրացնելու փոխարեն, 7000 դրամ վարույթի կոդն է լրացրել, համակարգն էլ պատասխանել է, որ այդ գումարը ընդամենը 1 անգամ է ելքագրվել հաշվիցս։ Փաստացի իմ 25․000 դրամի տուգանքը կրկնակի գանձելու հարցը մնում է չլուծված»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքացու խոսքով՝ հաշիվը, որից 2-րդ անգամ է ԴԱՀԿ-ն գումար քաշել, խնդիր է առաջացրել տվյալ բանկի հետ։

«Այդ գումարը նախատեսված էր վարկի մարման համար, մինչև հիմա այդ վարկի մի մասը մարված չէ։ Մինչև հիմա ինձ բանկից զանգահարում և ասում են՝ շտապ մարեք վարկը»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ այսօր ԴԱՀԿ-ից կրկին նամակ է ստացել, որ ելքագրված գումարը վերադարձրել են, բայց, երբ հաշիվը ստուգել է, տեսել է, որ մուտքագրված գումար չկա․

«Այսօր 17։47 նամակ ստացա, որ երեկվա դիմումի համաձայն՝ գումարը վերադարձրել են իմ նշած հաշվին, բայց մինչև այս պահը հաշվին գումար չի մուտքագրվել։ Ըստ երևույթին՝ վաղը նոր այդ գումարը կլինի հաշվիս։

Բայց ես երեկվա դիմումի մեջ միայն գումարը չէի պահանջել, այլ նաև պահանջել էի տույժերը փոխհատուցել, ինչպես նաև տեղեկանք տրամադրել, որ իրենց պատճառով է կրկնակի գանձում տեղի ունեցել, և իմ վարկը ժամկետնանց է դասակարգվել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԴԱՀԿ-ն իր բանկային 2 տարբեր հաշիվներից միևնույն նպատակի համար գումար է գանձել։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո