Ներքին 14 րոպե առաջ - 20:44 10-11-2026

Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Խանութներում հազվադեպ կարելի է հանդիպել իսկապես անվտանգ սնունդ, որը կարելի է գնել և առանց վարանելու ուտել։ Օրեր առաջ «Էմ Ջի» խանութների ցանցից գնված պանիրը դրա հերթական խոսուն ու տհաճ ապացույցն է։

Գնորդի կողմից տրամադրված լուսանկարներում հստակ երևում է պանրի կտորի մեջ «պատսպարված» սատկած ճանճը, ինչը հարուցում է ոչ միայն հակասանիտարական վիճակի մասին լուրջ կասկածներ, այլև պարզ զզվանք։

Նման իրավիճակներում սպառողը ոչ միայն ֆինանսական վնաս է կրում, այլև հոգեբանական պատնեշի է հանդիպում. առաջանում է խորը անվստահություն մյուս բոլոր մթերքների նկատմամբ։ Ինչպես կողմնորոշվել, թե ինչ ուտել կամ ինչ գնել խանութներից, երբ նման դեպքերը պարզապես կոտրում են սպառողին, և սկսում ես կասկածանքով ու զզվանքով մոտենալ ցանկացած արտադրանքի։

Oragir.News-ը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ճշտեց, թե որոնք են իրենց գործողությունները նման դեպքերում։

Կառույցից մեզ փոխանցեցին, որ ահազանգին արդեն իսկ ընթացք է տրվել, և նշված խանութում մթերքի հետագծելիությամբ ստուգումներ կիրականացվեն։ Ստուգումները անշուշտ կիրականացվեն, բայց արդյոք դրանով կլուծվի՞ սովորական դարձած համակարգային այս խնդիրը, երբ սպառողը պարբերաբար բախվում է անորակ և վտանգավոր սննդամթերքի վաճառքին:

Հիշեցնենք, որ վերջերս «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հանրային վերահսկողության շրջանակներում 11 հայկական ընկերությունների կաթնամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքում բազմաթիվ շեղումներ էր հայտնաբերել:

Մասնավորապես՝ հավատարմագրված լաբորատորիաների տվյալներով, ուսումնասիրված շուկայում առկա մի շարք հայտնի արտադրողների թթվասերում, կաթում և հատկապես կաթնաշոռի գրեթե բոլոր նմուշներում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ինչպես նաև խմորասնկերի ու բորբոսասնկերի թույլատրելի քանակի լուրջ գերազանցումներ: Սա փաստում է, որ միայն հետևանքների դեմ պայքարելը բավարար չէ, եթե պետական պատշաճ ու շարունակական վերահսկողությունը բացակայում է։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին