Ներքին 4 տարի առաջ - 20:59 05-04-2022

Այն ազգը, որն իր հույսը դրել է երկակի ստանդարտների վրա և տրվում է վախերին, կորչում է․ Վարդևանյան

Ընդդիմության հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այսօր Հայաստանն ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը, սա չափազանցություն չէ, մենք կանգնած ենք վերանալու շեմին։ Այսօր իշխանությունը խոսում է խաղաղությունից, բայց ում է խոստանում այդ խաղաղությունը, հայ ազգին, ոչ Ադրբեջանին և Թուրքիային։ Այս խաղաղությամբ նրանք կբացեն Ադրբեջան-Թուրքիա խաղաղությունը, երբ Հայաստանն այդ երկու երկրի համար դառնալու է ոտքի տակի երկիր։ Այդ ժամանակ թուրքերը հաստատ խաղաղ կապրեն։ Այս խաղաղությունն Ադրբեջանի համար նշանակում է Արցախ՝ որպես ինքնորոշման հանրապետության վերացում։ Այս խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է Ցեղասպանության մարսում։ Մի բան, որի դեմ ամբողջ հայությունը մի դար պայքարել է։ Մենք դեռ սարսափելին չենք տեսել, սարսափելին չի էլ թակում, այլ միանգամից ջարդում է մեր տան, հայրենիքի դռները։ Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց չի կարելի հանձնվել դահիճին։ Կարելի է պարտվել և դասեր քաղել, բայց չի կարելի ամբողջ ազգով վերածվել մուրացկանի, խաղաղություն մուրացողի, հայ ազգը նման մանդատ ոչ ոքի չի տվել։ Այն ազգը, որն իր հույսը դրել է երկակի ստանդարտների, միջազգային հանրության վրա և տրվում է վախերին, կորչում է»,- ասաց Աժ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:


Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո