Հասարակական, ռազմական գործիչ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Պատերազմի ամենացավոտ կորուստը Պետության համար, մարդու ու հողի կորուստը չէ: Քաղաքացիներիդ ապագայի կորուստն է:
Ինչի համար էլ արժի մինչև վերջ կռվել, ոչ թե մի պուճուր:
Գիտեք ինչքան մոբով զորակոչած զինվոր կար նոյեմբեր ամսին ՀՀ զորամասերում?
Ինչքան ՊՆ ստորաբաժանումներ ողջ ՀՀ ով մեկ?
Ինչքան դեռ մոբ անելու ենթակա մարդ Երևանում?
Ինչու մենք չկռվեցինք մինչև վերջ?
Ինչու «Արցախի կռիվ կոչվածը» ավարտվեց ՀՀ ի տարածքով Ճանապարհ տալով?
Ինչու հող հանձնողին տենց էլ չհանձնեցին հողին?
Ով էր հող հանձնողը?
Ինչու է 6 տարի անց մեր երկրի մոբը շարունակում մնալ «յոլա ինց մեկ քայլ վերև» մակարդակի:
Ինչու այս «դռոնի թվին» դեռ մեր ջոկերում հարթափող հրացաններ չկան:
Ինչու մեր տանկերը պաշտպանիչ ցանցեր (մանղալ) չունեն:
Ինչու է բանակը առանձին տեղ հանրությունից:
Ինչու այդպես էլ չեղավ ռազմամարզականի օրենքը?
Մի 100 հատ ինչու էլ դուք ավելացրեք...
...Մեր ապագան կորսված է: Քանի գնա ավելի լավ է երևալու:
Մենք այն պատվել ենք: Կամ հանձնել ենք:
Կամ չենք ուզեցել մինչև վերջ կռվել: Կամ...
Ապագան վերականգնելու մի ձև ես գիտեմ ընդամենը, սկզբից քրտինքով հետո արյունով:
Ինչքան էլ աղունիկները չծրտեն, խաղաղությունը միևնույնն է բազեներն են բերելու: