Սպորտ 10 րոպե առաջ - 20:24 10-11-2026

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների

The Touchline հարթակը ներկայացրել է ներկայումս աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ եկամտի ծավալի։

Հրապարակված ցանկը վստահորեն գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի եկամուտը կազմում է 1,16 միլիարդ եվրո։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնան»՝ 975 միլիոն եվրո ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան» (861 մլն եվրո)։

Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն (837 մլն եվրո) և անգլիական «Լիվերպուլը» (836 մլն եվրո)։

Աշխարհի ամենահարուստ ակումբների ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը.
«Ռեալ Մադրիդ»՝ 1,16 մլրդ եվրո
«Բարսելոնա»՝ 975 մլն եվրո
«Բավարիա»՝ 861 մլն եվրո
ՊՍԺ՝ 837 մլն եվրո
«Լիվերպուլ»՝ 836 մլն եվրո
«Մանչեսթեր Սիթի»՝ 829 մլն եվրո
«Արսենալ»՝ 822 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 793 մլն եվրո
«Տոտենհեմ»՝ 673 մլն եվրո
«Չելսի»՝ 584 մլն եվրո

Armsport

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո