ԴԱՀԿ-ի մոտ միշտ էլ մարդն է մեղավոր․ 2 անգամ նույն գումարը պահել են, բայց պետք է էլի տուժի քաղաքացին
copy image url

ԴԱՀԿ-ի մոտ միշտ էլ մարդն է մեղավոր․ 2 անգամ նույն գումարը պահել են, բայց պետք է էլի տուժի քաղաքացին

Ներքին 1 տարի առաջ - 17:35 22-02-2024
ՀՀ քաղաքացիներց մեկն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է, որ օրեր առաջ ԴԱՀԿ-ն իր բանկային 2 տարբեր հաշիվներից միևնույն նպատակի համար գումար է գանձել։

«Վարչական տուգանք է եղել, որը չեմ վճարել, հայտնվել է ԴԱՀԿ-ում։ Դրանից հետո ԴԱՀԿ-ն միաժամանակ 3 բանկային հաշիվներիս վրա այդ չափով արգելանք է դրել, գումարը սառեցրել։
Մի քանի օր առաջ ծանուցում ստացա, որ այդ գումարը հաշվից քաշել են։ Անցավ 2 օր կրկին ծանուցում ստացա, որ մեկ այլ հաշվից ևս նույն նպատակի համար ԴԱՀԿ-ն գումար է քաշել։ Քաղվածքում հստակ նշված է, որ 2 դեպքում էլ նույն նպատակի համար են գումար ելքագրել իմ հաշիվներից»,- դժգոհեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ գնացել է ԴԱՀԿ, որպեսզի տեղում խնդիրը պարզի, սակայն առաջարկել են դիմում գրել և մի քանի օր սպասել։

«Ղեկավար կազմից ինչ-որ մեկի հեռախոսահամարը տվեցին, բայց նա այդպես էլ զանգերին չպատասխանեց, այնուհետև դիմում եմ գրել, գցել արկղի մեջ, սպասում եմ, որ պատասխանեն»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ ԴԱՀԿ-ի գործողության հետևանքով վարկի մի մասը չի կարողացել մարել։
«Վարկս կիսամարված է, տվյալ բանկից էլ գրում են, որ այն ենթակա է բռնագանձման»,- հավելեց նա։

Oragir.News-ի հետ զրույցում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հետևյալ մեկնաբանությունը տվեցին․

«Ծառայությունում կատարողական վարույթ հարուցվելիս միաժամանակ պարտավորության չափով արգելանք կիրառելու որոշում է ուղարկվում ՀՀ բոլոր առևտրային բանկերին։ Պարատապանի՝ մի բանկային հաշվից պարտավորության չափով գումարը բռնագաձվելուց հետո մյուս հաշիվները ապաարգելադրվում են։ Կոնկրետ քաղաքացու խնդիրը հասկանալու համար խնդրում ենք տրամադրել կատարողական վարույթի կոդը կամ նույնականացնող այլ տվյալ։ Խնդիրը կուսումնասիրվի, լուծում կտրվի»։

Քաղաքացին հրաժարվեց որևէ տվյալի տրամադրումից՝ նշելով, որ արդեն իսկ ԴԱՀԿ-ում դիմում է գրել։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ