Ներքին 2 տարի առաջ - 14:00 22-02-2024

Սունդուկյանը մեզ աշխատավարձ չի կարողանում տալ. Արթուր Սահակյան

Թատերասեր հանրությունը շարունակում է քննարկել «Գոյ» թատրոնի հարցը։ 35 տարի գործող և հանրությանը բազմաթիվ ներկայացումներ պարգևած «Գոյը» 1 ամիս առաջ կառավարության որոշմամբ միացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն «Գոյի» աշխատակիցները չեն հաշտվում կառավարության որոշման հետ և պահանջում ոչ իրավաչափ ճանաչել այն։ Այսօր՝ «Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանի ծննդյան օրը, թատրոնի ստեղծագործական անձնակազմը նշում է «Գոյը» պահպանելու և իրենց իրավունքների համար պայքարի տրամադրությամբ։

Oragir.News-ը զրուցեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ, պարզելու, թե պայքարի ի՞նչ այլ միջոցների են պատրաստվում դիմել և ի՞նչ ակնկալիքներ ունեն կառավարությունից։

«Հիմա բողոքարկում ենք այդ որոշումը, որովհետև Սունդուկյանի փաստաբանը, լրիվ անօրեն, որպես իրավահաջորդ, վերցրեց մեր դիմումը դատարանից։ Մենք դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, դիմել ենք Պետական ռեգիստր և անպայման կդիմենք արտասահմանյան երկրների դեսպանատներ, որպեսզի հասնենք դատարան, որտեղ կքննարկվի ու կորոշվի մեր գործի իրավասությունը կամ անիրավությունը։ Հիմա պետք է դիմենք և խորհուրդ հարցնենք, թե ո՞նց են Հայաստանում հասնում արդարադատության։ Եթե գիտեն՝ մեզ կբացատրեն»։

Արթուր Սահակյանն ասաց, որ հիմա ներկայացումները դադարեցրել են, քանի որ «Գոյը» պետական ռեգիստրից հանել են որպես թատրոն։

«Մենք ո՛չ կարողանում ենք տոմս ծախել, ո՛չ էլ հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, բայց կռվում ենք մինչև վերջ։ Մենք ստորագրել ենք փոխանացման-հանձման ակտը։ Բայց հիմա Սունդուկյանը մեր տվյալները չունի, որ մեզ աշխատավարձ տա։ Ու մենք հունվար ամսվա աշխատավարձը դեռ չենք ստացել, քանի որ չկա այն հաշվապահությունը, որը մեզ կվճարի։ Իսկ մեր հաշվապահությունը պետռեգիստրում համարվում է վերացած»,- ասաց գեղարվեստական ղեկավարը։

Նա որպես հավելում նշեց, որ եթե երկրում արդարադատություն կա, ապա 1-ից 1 է գործը շահելը։

«Ինձ թվում է՝ դեսպանատները մեզ կպատասխանեն, ցույց կտան արդարադատություն գնացող ճանապարհներ, ոնց են գնում մարդիկ, որ պաշտպանված են լինում։ Մենք հիմա անպաշտպան ենք»,- եզրափակեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը «Գոյ» թատրոնը լուծարելու թեման բացեց «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո։

Նշենք նաև, որ թատերագետների և թատերական գործիչների մեծ մասը բարձր է գնահատում «Գոյ» թատրոնի ավանդը հայ թատրոնի զարգացման գործում և սատարում «Գոյ»-ականների արդար պայքարը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին