Սա մեզ դաս եղավ, որ մենք թույլ էինք կազմակերպված․ Վահիդ Սահակյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:55 18-05-2023
Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։ Զոհված զինծառայողների ծնողները սպասում է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով բերման ենթարկված ընկերների ճակատագրին։

Բերման ենթարկված երեք տղամարդկանց ազատ են արձակել, իսկ Գայանե Հակոբյանին ձերբակալել են, քանի որ նա է եղել այն մեքենայի ղեկին, որը, ինչպես պնդում են ծնողները, ինքնակամ նստել է Աշոտ Փաշինյանը։

Ազատ արձակված ծնողներից Վահիդ Սահակյանը լրագորղների հետ զրույցում ասաց, որ այս ամենից հետո իրենք ավելի են միավորվելու։

«Սա մեզ դաս եղավ, որ մենք թույլ էինք կազմակերպված։ Մեր նպատակին անպայման հասնելու ենք։ Մենք ինչքան բարի ենք եղել, սա մեր բարիության արդյուքն է։ Մենք այս երկրից ոչինչ չէինք ուզում։ Ինչքան փնովեցին, ինչքան հարստությունների տեր դարձրին, ինչ անշարժ ու շարժական գույքի տեր դարձրին մեզ։ Մենք ոչ մի բան չենք ուզել և չենք ուզում։ Մենք էս երկրից արդարություն ենք ուզում։ Օրենքի առաջ պիտի բոլորս հավասար պատասխան տանք»,- ասաց նա։

Սահակյանը պատմեց, որ ոստիկանությունն իրենց ձերբակալելու հրաման էր ստացել։ Խուզարկություն է կատարվել, իր իրերը վերցրել են՝ թողնելով միայն ակնոցն ու թաշկինակը։

«Առօրյա օգտագործման իրեր են եղել մոտս, գումար և դեղերս։ Չորս փաթեթի մեջ են դրել, անձնագրով հանդերձ իրանց մոտ ա»։

Վահիդ Սահակյանի զրույցի ընթացքում լարված միջադեպ եղավ, ոստիկանները փորձեցին քաշքշել ծնողներին, նրանց անվանեցին սադրիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ