copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:30 03-11-2023

Հակարիի կամուրջն անցանք, բարձրաձայն լացում էինք, մենք փրկվել էինք սպանվելուց. արցախցի

Մարինե Մկրտչյանի բազմանդամ ընտանիքը Արցախի Քաշաթաղի շրջանի Փակահան գյուղից է բռնի տեղահանվել։ Բազմանդամ ընտանիքը երկու անգամ է Արցախում տուն կորցրել։ Առաջին անգամ տունը կորցրին 2020 թվականին, երբ իրենց գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Պատերազմից հետո Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում էին ապրում, տիկին Մարինեն ասում է՝ մեզ տուն պիտի տային։

6 երեխաներից 4-ը տղաներ են, մեծ աղջիկը՝ Էվան, 15 տարեկան է, փոքրը՝ 1 տարեկան։

«Ամուսինս երեք պատերազմի է մասնակցել, պատերազմը մեզ համար ոչ առաջինն էր, ոչ վերջինը։ 2020 թվականից հետո մենք Արցախ վերադարձանք այն հույսով, որ լավ է լինելու, իմ երեխեքը խաղաղ են ապրելու։

Էս երեք տարիների ընթացքում ինչի միջով ասես անցանք. կրակոցներ, հետո բլոկադա, հետո էլ էս պատերազմը, որը մեզ գաղթական դարձրեց։ Ամեն դժվարության դիմացել ենք, ամեն ինչի դիմադրեցինք, բայց էս վերջինը ահավոր էր։

Պատերազմը սկսվեց, երեխեքս շկոլումն էին, խելագարի նման կողք ու բոլորս էի նայում, ամուսինս դիրքերում էր, ոչ մի լուր չկար, կապ չկար...խոխեքս սասեդկայիս խոխոնց հետ եկան, մտանք պադվալ։

Կրակոցները էնքան պարզ էին լսվում, որ տպավորություն էր, թե ուր որ է թուրքերը մեզ կհասնեն։Երեխաները գոռում էին, վախենում էին...հետո սկսեցին ժողովրդի մեջ տարածել, որ ինքնակազմակերպված դուրս եկեք ձեր տներից, եթե ուզում եք ողջ մնալ։

Ես չէի հավատում, ավելի ճիշտ` վստահ էի, որ հերրթական անգամ թուրքը վախեցնում է, մի քանի օրից, կամ նույնիսկ մի քանի ժամից կավարտվի պատերազմը։

Այդպես էլ եղավ...մի քանի ժամից պատերազմն ավարտվեց, բայց մեզ համար շատ անդառնալի ելքով։ Մեզ ասացին՝ 2-3 օր ժամանակ ունեք հավաքվելու, մենք չուզենալով բռնեցինք գաղթի ճամփան։ Մինչև վերջ էլ, թուրքը իր թուրքությունը արեց... Հակարիի կամրջից մարդկանց էին առևանգում, մի խոսքով, էդ ճանապարհը դժոխքի ճանապարհ էր դարձել, որ էդտեղից կամ էս կողմ ես մնում, կամ էն կողմ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Մարինե Մկրտչյանը։

Տիկին Մարինեն ասում է՝այնքան արագ են դուրս եկել, որ ոչինչ չի հասցրել վերցնել, բացի Աստվածաշնչից և մի պարկ անհրաժեշտ հագուստից։

«Հակարիի կամուրջն անցանք, բարձրաձայն լացում էինք, մենք փրկվել էինք սպանվելուց...մեր տեսածն ու լսածը պատմելու բան չէ։ Երկու օր ճանապարհ եկանք, Վայքում մեզ հաշվառեցին, հետո առաջարկեցին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տուն, բայց ճիշտն ասած՝միանգամից հրաժարվեցինք, որովհետև արդեն վախ ունենք սահմանային բնակավայրերից... որոշեցինք, որ պիտի Շիրակի մարզում շարունակենք ապրելը»,- շարունակում է արցախցի կինը։

Մկրտչյանների ընտանիքը Գյումրիում է ապրում, բնակարան են վարձել, բայց ապագայի հետ կապված որպես այդպիսին դեռևս պլաններ չունեն։ Հիմա աշխատանքի փնտրտուքների մեջ են, առաջարկներ եղել են, բայց աշխատավարձը ցածր է եղել։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով