Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:24 24-06-2022

2 ամիս բանվորները աշխատավարձ չեն ստացել, էկոնոմիկայի նախարարը նման օժանդակություն կարո՞ղ է տալ․ գործարար

Երեկ՝ Կառավարության նիստից հետո հարցուպատասխանի ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: Բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել, և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Իսկ եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն:

Oragir.news-ի հետ զրույցում գործարար Մարինա Առաքելյանն ասաց, որ չի կարծում, թե Կառավորությունը որևէ օժանդակություն կտրամադրի իրենց։ «Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, թե մեզ որևէ օժանդակություն կտրամադրվի Կառավարությունից, որովհետև եթե երկու ամիս Լարսը փակ է եղել, ու գործարանը չի աշխատել, մենք բանվորներին երկու ամիս աշխատավարձ չենք տվել, էկոնոմիկայի նախարարությունը նման օժանդակություն կարո՞ղ է տալ։ Կամ բանկային պարտավորություններ ունենք, հետաձգել ենք այդ պարտավորությունները, պետք է ինչ-որ բան անե՞ն դրա համար, չեմ կարծում։ Դրանք ուղղակի, այսպես ասած, «ստից» խոսակցություններ են։ Մենք նաև Կառավորություն դիմաց ակցիա էինք իրականացրել, և ոչինչ չփոխվեց, նույն կերպ մեքենաները կանգնած են թե՛ մուտքի, թե՛ ելքի դեպքում, պարզապես ինչ-որ փոքրիկ հայտարարություններ են անում, թե շուտ փչացող ապրանքները կանցնեն, բայց թե ինչքանով է դա աշխատում, չեմ կարող ասել։

Ես ալկոհոլային խմիչքներ եմ արտահանում, այդ թույլտվությունները մեզ չեն վերաբերում, ես դրանց հետ չեմ առնչվում։ Իսկ ինչ վերաբերում է այն հրապարակվող թվերին, թե արդեն թույլատրվում է՝ նախկին 400-450 մեքենաների փոխարեն անցնի 650-700 մեքենա, չեմ կարծում, որ համապատասխանում է իրականությանը, քանի որ այնտեղ կանգնած էր 3000 մեքենա, և եթե օրական 700 մեքենա անցներ, արդեն պետք է որ խնդիրը վաղուց լուծված լիներ, այդքան հերթ էլ չլիներ։ Հիմա էլ ինչ-որ խնդիրներ կան, ճանապարհին քարեր են թափվել, ու երկու օր է՝ Լարսը փակ է, էլի հերթերի կուտակում կլինի»։

Մարինա Առաքելյանը նաև հավելեց, որ այս ընթացքում մոտավոր հաշվարկներ չի արել, թե ինչքան վնաս է կրել, բայց անցած տարիների այս ժամանակաշրջանում արտահանում էին 150-200 հազար շիշ ապրանք։ «Հաշվարկներ չենք արել, որովհետև որևէ օգնության ակնկալիք չունենք, բայց եթե հաշվի առնենք, թե մյուս տարիների այս ժամանակահատվածում որքան ապրանք ենք արտահանել, ու այս երկու ամսվա մեջ որևէ բան չենք կարողացել արտահանել, դա արդեն իսկ բավականին մեծ թիվ է կազմում»,- ասաց Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում