Ներքին 2 տարի առաջ - 16:02 21-02-2024

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի պատասխան տարբերակը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մեր` հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել։ Եվ կարծում եմ, որ ԱԳ նախարարները կհանդիպեն մոտակա ժամանակաշրջանում` քննարկելու խաղաղության պայմանագիրը»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություն դեռ չկա։
ԱԽ քարտուղարը նշեց, թե դեռ հստակ չէ նաև՝ Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպումը երկկողմ ձևաչափով կլինի, թե միջնորդների մասնակցությամբ։

Նրա խոսքով` քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման հարցը։

«Սա պարբերաբար քննարկվող հարց է, բայց վերջնական որոշում չկա։ Աշխատում ենք։ Երբ վերջնական համաձայնություն լինի, կհրապարակենք»,- ասաց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը