Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 08-01-2024

Իրավիճակը փոխվում է ժամ առ ժամ. «Զանգեզուրի միջացք»-ի բացման ժամկետ հնարավոր չէ նշել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսպես կոչված «Զանգեզուրի միջացքը»-ի շուրջ այսօր բախվում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի շահերը։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Թուրքիայի տրանսպորի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի այն հայտարարությունը, որ թուրքական կողմը հույս ունի նախագիծն իրականացնել 2028 թվականին։

Քեռյանը շեշտում է՝ այս պահին դեռևս դժվար է ասել, թե երբ այս 6 արտաքին դերակատարները որևէ ընդհանուր հայտարարի կգան։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ լուրջ չի ընդունվում նախագծի իրականացման վերաբերյալ հնչեցվող ժամկետները, քանի որ քաղաքական իրավիճակը փոխվում է օրերի, շաբաթների, երբեմն նաև ժամերի ընթացքում, և բացառված չէ, որ որոշակի համաձայնության գալուց հետո օրեր անց իրավիճակը փոխվի, և ծրագիրը կրկին չիրականացվի։

«Նշեմ նաև, որ այս բարդ թնջուքը մեզ համար վտանգավոր է, քանի որ ինչ-որ պահի կարող է քաղաքական վակում ստեղծվել, իսկ Ադրբեջանը դա կօգտագործի և կդիմի ռազմական գործողությունների։ Վտանգը Հայաստանի համար ես սրանում եմ տեսնում՝ տարածքների, կամ Զանգեզուրի միջանցքի զավթում, միջանցքի բացում՝ ուժային մեթոդներով»։

Առավել մանրամասն՝ ձայնագրությունում։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի