Արտաքին 2 տարի առաջ - 16:40 26-09-2023

Եթե ​​ՀՀ-ն աշխատանք չկատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ, այն կանցնի Իրանով. Էրդողան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական խնդիր է։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է Նախիջևանից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ։

Էրդողանը շեշտել է՝ Իրանը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղով տրանսպորտային երթուղիների ստեղծմանը մասնակցելու գործընթացին:

«Եթե մենք ուզում ենք Զանգեզուրի և Լաչինի միջանցքները տեսնել որպես խաղաղության երթուղիներ, ապա մենք պետք է այդ հարցերը լուծենք հանգիստ և առանց կոնֆլիկտների։ Ինչ վերաբերվում է գնացքին, որը Թուրքիայից գնալու է Նախիջևան, այնուհետ Հայաստանով Ադրբեջան, ապա պետք է նայել Հայաստանով դրա անցման հարցին։ Եթե Հայաստանը չմասնակցի, երթուղին ինչպե՞ս կընթանա։ Իհարկե Իրանով: Իրանը դրական է վերաբերվում դրան, այնպես որ կարող է Իրանով դեպի Ադրբեջան ճանապարհ ստեղծվել»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև ավտո և երկաթուղային ճանապարհների միջոցով ուղիղ կապի ապահովումը Անկարայի և Բաքվի համար առաջնահերթություն է, և դա կամրապնդի երկու երկրների հարաբերությունները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս շուտ բացեն միջանցքը։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս շուտ բացենք այդ միջանցքը։ Դա ռազմավարական խնդիր է, և այն պետք է լուծվի։ Երբ դա արվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է հասնել անմիջապես Կարս։ Հաճելի է Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել այս հարցում»,- եզրափակել է Էրդողանը։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
14:50 Լացում եմ, չկամ. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը Սոֆի Մխեյանի և Կարինայի պատրաստած ցնցող անակնկալին