Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 14:21 30-05-2022

Առաջընթաց է գրանցվել Զանգեզուրի միջանցքի հարցում․ Էրդողան

«Թուրքիան աջակցում է կողմերի ջանքերին՝ սահմանային խնդիրների լուծման, խաղաղության համաձայնագրի մշակման և տրանսպորտային միջանցքների բացման ուղղությամբ։ Այդ ջանքերի հաջող իրականացումը օգուտ կբերի բոլորիս, մեր ողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Նա «ուրախալի» է անվանել մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական ​​սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ ասելով, որ «առաջընթաց է գրանցվել Զանգեզուրի միջանցքի հարցում»։

«Մենք նույնպես անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման», - ասել է Էրդողանը։