Ուղիղ եթեր
Արտաքին 10 ամիս առաջ - 16:21 02-09-2025

«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը։ Սա դրական ազդեցություն կունենա բազմաթիվ ոլորտների վրա, առաջին հերթին՝ առևտրի վրա», - նշել է նա։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին ձգտում է։ Ես տեսա այս հույսը Իլհամ Ալիևի հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։

Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը, անկասկած, արագացրին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմերն էլ հաղթահարեցին խաղաղության ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներ և մոտեցան վերջնական փուլին։

Միաժամանակ ես հանդիպումներ ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ Փաշինյանը հավատարիմ է նույն ուղղությանը։

Սահմանային անցակետերի բացմամբ, տրանսպորտային ուղիների գործարկմամբ և առևտրի ակտիվացմամբ տարածաշրջանը կստանա լուրջ դրական ազդակ։

Տարածաշրջանի մյուս երկրները նույնպես կկարողանան օգտվել համագործակցության նոր հնարավորություններից։ Վստահ եմ, որ ապագայում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերը ապարդյուն էին», - ասել է Էրդողանը։