Արտաքին 4 տարի առաջ - 15:12 09-08-2022

Եթե ՀՀ-ն ճիշտ ընկալի զարգացումները և պատասխանի Բաքվի և Անկարայի անկեղծ կոչերին, կայունություն կհաստատվի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովում ասել է, որ եթե Հայաստանը «ճիշտ ընկալի զարգացումները և պատասխանի Բաքվի և Անկարայի անկեղծ կոչերին», տարածաշրջանում կայունություն կհաստատվի։

«Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Կուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը, գրում է Ermeniahber-ը։

Թուրքիայի նախագահի խոսքով «Ադրբեջանի՝ օկուպացված հողերը վերադարձնելու գործընթացը» ցույց է տվել, որ առանց գետնի վրա ուժեղ լինելու, սեղանի վրա ձեռքբերումներ ունենալը դժվար է: Էրդողանը հերթական անգամ կրկնել է 30 տարի հարցի չլուծված մնալու և միայն ադրբեջանական բանակի «հերոսական պայքարի» շնորհիվ լուծվելու մասին իրենց թեզերը:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի:

«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր տարածություն ենք անցել Կովկասում տևական խաղաղության ճանապարհին»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին