Երևան +20°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:00 08-01-2024

ՀՀ-ն պետք է ճիշտ ներկայացնի Նժդեհի ուսմունքը, ինչը 35 տարի չի արել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարեց: Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին:

Հայաստանում Իսրայելի դեսպան Ջոել Լիոնը խորը մտահոգություն է հայտնել Երևանում անցկացված երթի կապակցությամբ՝ նշելով, որ «նացիստների հետ համագործակցող Գարեգին Նժդեհին հերոսացնելն անընդունելի է»։ Դեսպանն ընդգծել էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է հաստատակամ դիրքորոշում ցուցաբերեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ։

Oragir.News-ի հետ զրույցում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ընդգծեց, որ ցեղակրոնությունն ու ազգայնականությունը չեն կարող դիտարկվել որպես նեոնացիզմ հակասեմականություն։ Նրա խոսքով՝ ցեղակրունությունն ունի հստակ սահմանումներ, համաձայն ցեղակրոնության ուսմունքի՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում հենց մեր մեղավորությամբ է, և մենք պետք է այդ ամեն ինչը շտկենք։

«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի ցեղակրոնությունը դարձնել նացիստական գաղափարախոսությանը համարժեք։ Դրա մասին ոչ թե ես եմ ասում, այլ հենց ցեղակրոնության ուսմունքն է դա սահմանում»,- ասաց նա։

Շահեն Հարությունյանը շեշտում է՝ մեր հասարակության մեջ էլ կա խնդիր և ազգայնականությունը, ազգայնամոլությունը և այլ ազգերի նկատմամբ ատելությունը հաճախ նույնացվում են, սակայն ազգայնականությունը հստակ սահմանված գաղափարախոսություն է, որը չի կարելի ազգայնամոլության, կամ այլ ազգերի նկատմամբ ատելությանը հավասարեցնել։

Մեր հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի Գարեգին Նժդեհին հերոսացնելը չասոցիացվի նեոնացիզմի և հակասեմականության հետ, Շահեն Հարությունյանը պատասխանեց, որ պետությունը 30-35 տարի շարունակ անկախ պայմաններում պետք է այդ ամենն իրականացներ և կարողանար Նժդեհի ուսմունքը ճիշտ ձևով մեկնաբանել։

«Այդ դեպքում արդեն մնացած բոլոր թյուրըմբռնված կարծիքները դուրս կմղվեին օրակարգից, որովհետև գիտակից մարդիկ, կարդալով Նժդեհին, հասկանում են, որ սա նորմալ գաղափարախոսություն է, և այլ ազգերին ատելու, կամ ֆաշիստականության ու ազգայնամոլության հարցեր առաջ չի բերում։ Պարզապես անկախությունից ի վեր 35 տարի մեր պետությունը նորմալ չմեկնաբանեց և չլուսանեց Գարեգին Նժդեհին և նժդեհականությունը, իսկ արված բոլոր քայլերն էլ աղավաղված էին, նպատակային ու արդյունավետ չէին, դրա համար հիմա՝ այսքան տարի անց, մանավանդ Հայաստանի նման արտաքին քաղաքական ծանր դրության պայմաններում, յուրաքանչյուր պետություն կարողանում է սեփական ցանկություններով և նպատակադրումներով մեկնաբանել Նժդեհին»,- նշեց նա։

Հարությունյանը կարծում է, որ պետությունը, ինչ պետք է աներ նախկինում, չի արել, բայց մշտապես պետության խնդիրն է ոչ միայն հասարակությանը, այլ նաև ողջ աշխարհին ճիշտ ներկայացնել Գարեգին Նժդեհին։ Նրա խոսքով՝ մեր պաշտոնապես հայտարարված թշնամի Ադրբեջանը, հակամարտության մեջ գտնվող Թուրքիան և բարեկամի քողի ներքո հանդես եկող Ռուսաստանը մշտպես ծանր պայքար են մղում Գարեգին Նժդեհի դեմ, և, ցավոք, մեր պետությունը համարժեք պատասխան չի տալիս նրանց վարած քաղաքականությանը։

Մեր զրուցակիցը հավելեց, որ Հայաստանի կողմից որոշ քայլեր այնուամենայնիվ իրականացվել են, այդ թվում 2016-ին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, սակայն դրանք համարժեք չէին Նժդեհ դեմ իրականացվող քայելերին։ Նա հիշեցրեց, որ 2019 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցում ռուս պատգամավոր Ա. Վինոգրադովը ներկել էր Գարեգին Նժդեհի անվան հուշատախտակը, իսկ Հայաստանը երկար ժամանակ որևէ պատասխան չէր տալիս, բողոքի նոտաներ չէր հղում, որպեսզի պատախան ստանար, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել։

«Իհարկե, իմ կողմից այստեղ Գրիբոյեդովի արձանի ներկումը որոշակի ռեզոնանս առաջացրեց, բայց անգամ դրանից առաջ և դրանից հետո լուրջ քայլեր չնախաձեռնվեցին, որպեսզի հասականան, թե ինչ է տեղի ունենում, կամ համարժեք պատասխան տան»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ