Ներքին 5 տարի առաջ - 21:30 08-06-2021

Այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս․ կամ պետք է փաստ ներկայացնի, կամ ես եմ փաստեր հրապարակելու․ Սերժ Սարգսյան

Կազինոների հետ կապված նրանք երկար տարիներ այդ կեղծ լուրերը տարածում էին ու ես անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, իսկ անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում։ Այս մասին այսօր քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նրանք պիտի ասեին ՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն։ Ինքը ղալլաթ է անում, որ տենց բան է ասում։ Ինքը ամեն ինչի սկզբից եթե է ասում՝ եթե, եթե, եթե..։ Ես հիմա իրեն ասում եմ՝ եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր ասեր։ Ես հիմա այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս․ կամ պետք է փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից