Ներքին 4 տարի առաջ - 20:28 15-03-2022

Հայաստանը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնի․ Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին՝ հայտարարելով, թե «եթե Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման և տարածաշրջանում խաղաղության կառուցման հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի»: Այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչությունից:

«Կարիք չկա կրկնելու մեր այն դիրքորոշումը, որը բազմիցս շարադրել ենք: Հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության կառուցման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջ է քաշել համապատասխան առաջարկություններ և պատրաստ է առաջ շարժվելու այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը նույնպես լուրջ է վերաբերվում այդ հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի և դրանով ցուցադրի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքների միտված բանակցություններ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ