Մամուլ 3 տարի առաջ - 08:19 05-05-2023

Հոկտեմբերին հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանի որոշմամբ՝ մայիսի 2-ին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Հանձնաժողովի գործունեության ժամկետը հոկտեմբերին արդեն մեկ անգամ երկարացվել էր: Այսինքն՝ սա վերջին անգամն է, որ հանձնաժողովի գործունեությունը երկարացվում է, իսկ արդեն 6 ամսից՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցը՝ պատերազմի հանգամանքների վերաբերյալ, պետք է արդեն պատրաստ լինի:

Քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվում է ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: 44-օրյա պատերազմի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թ.-ի փետրվարի 10-ին: Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները, իսկ ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտել է այն»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից