copy image url
Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:10 28-12-2023

Բաքուն պատրաստ չէ խաղաղությանը, լկտիացել է ժամանակավոր բռնազավթումներից

Խաղաղության հարցում կարևոր է երկու ժողովուրդներին խաղաղության պատրաստելը, որպեսզի պայմանագրի ստորագրումից ու ճանապարհները բացելուց հետո կողք կողքի խաղաղ ապրեն, միմյանց թշնամանքով չվերաբերվեն։ Պոպուլիստ և մանիպուլյացիայի վարպետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ժողովրդին պատրաստելու խնդիր չունեն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ ակնարկել է, որ ադրբեջանցիների հետ համակեցությանը նորմալ է վերաբերվում, պատրաստ են ընդունել ադրբեջանցիներին, որոնք կուզենան ապրել ՀՀ-ում։

ԱԺ նախագահի այս խոսքերն արձագանք գտան դեկտեմբերի 26-ին։ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որում ասվում է՝ «Միլլի Մեջլիսում ներկայացված Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ արևմտյան ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում իրենց պապենական տները վերադառնալու իրավունքի ճանաչումը Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևոր միջոցներից է։ Սա կարևոր քայլ կլինի երկու պետությունների միջև իրական հաշտեցման հասնելու և տարածաշրջանում համակեցության միջավայր ստեղծելու ուղղությամբ»։

Հայտարարության ագրեսիվ ու լկտի տոնը վկայում է, որ ադրբեջանցիները պատրաստ չեն խաղաղության, թշնամաբար են տրամադրված։ Այնպես որ՝ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ անելիք չունեն։

Բանակցային առաջընթացի տեսանկյունից ադրբեջանական հայտարարությունը ապակառուցողական գործիք է։ Ալիևը կարող է հետաձգել խաղաղության պայմանագրի ստրագրումը, պատճառաբանելով, թե ադրբեջանցիները պատրաստ չեն խաղաղությանը, ինչ-որ իրավունքների հարցեր են բարձրացնում։

Ուշագրավ է ադբեջանական խոսույթում առաջին անգամ կիրառված «էթնիկ զտում» արտահայտությունը։ Այսպես փորձում են հակադարձել ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության մեղադրանքներին Արցախում էթնիկ զտում իրականացնելու, Արցախի հայ բնակչությանը բռնի տեղահանելու փաստով։ Փորձում են հավասարության նշան դնել Արցախի տեղահանման և ադրբեջանցի փախստականների խնդիրների միջև։ Այսպիսի զուգահեռը կարող է ըմբռնման արժանանալ դաշնակիցների՝ Թուրքիայի և ՌԴ-ի կողմից։ Սակայն ազատ երկրներն ու միջազգային կառույցները դժվար թե՝ փակեն Արցախում էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի, իրավունքների և անվտանգության թեման։ Ու թեև՝ ՔՊ-ական իշխանությունները պասիվ ու կրավորական կեցվածք են ընդունում և չեն բարձրացնում արցախցիների վերադարձի թեման, ապա ԱՄՆ-ն ու Եվրոպան, այն շարունակելու են խոսել այս մասին։ Ակտիվ է հատկապես Ֆրանսիան, որն Ալիևի բնորոշմամբ ավելի կոշտ պահանջներ է ներկայացնում Արցախի վերաբերյալ, քան Փաշինյանը։

Պարզ ասած՝ ադրբեջանական այս հայտարարությունը հերթական սադրանքն է, որին պետք է պատշաճ հակադարձեին ԱԳՆ-ն, ԱԺ նախագահը, ընդծեին, որ այս թշնամական հայտարարությամբ Բաքուն շարունակում է հակամարդկային, հակաքաղաքրթական վարքագիծը, ատելություն հրահրում, թշնամաբար արտահայտվում Հայաստանի անկախության, հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքների նկատմամբ։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կարող էր հիշատակել այս մասին։ Պատեհ առիթ էր ընդգծելու, որ 3+3 թուրք-ռուսական նախագիծը անիրագործելի է, քանի որ Բաքուն պատրաստ չէ խաղաղությանը, լկտիացել է ժամանակավոր բռնազավթումներից և շարունակում է թշնամական հայտարարություններ անել։ Իսկ եթե ՀՀ իշխանությունն այս սադրանքն անպատասխան է թողնում, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն էլ չի ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել, այլ պահպանել ստեղծված ստատուս քվոն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները