Արտաքին 1 տարի առաջ - 19:13 13-03-2025

Թուրքիան պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայում կայուն խաղաղությանը. Էրդողան

Մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Թուրքիա։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Աշխատանքային այցի շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Եվրամիության խորհրդում Լեհաստանի նախագահության շրջանում Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր՝ Ուկրաինայի ու անդրատլանտյան հարաբերությունների վերաբերյալ։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը, անդրադառնալով ռուս-ուկրիանական հակամարտությանը, նշել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու համար Թուրքիան պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան և Լեհաստանի վարչապետն էլ աջակցություն է հայտնել այդ գործընթացում Թուրքիայի ակտիվ դերակատարությանը։

«Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևանները պպատերազմն ավարտեն արդար խաղաղությամբ։ Մենք կարևոր ու դրական ենք համարում, որ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններում ընդունել է հրադադարը ու հուսով ենք, որ Ռուսաստանն էլ կառուցողական պատասխան կտա»,- հայտարարել է Էրդողանը։

Լեհաստանի վարչապետը Թուրքիային առաջարկել է ակտիվ դերակատարում ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործում և նշել Ուկրաինայի վերականգնման գործում լեհական և թուրքական ընկերությունների մասնակցության հնարավորության մասին։

Անդրադառնալով Եվրամիության ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել փոխշահավետության և հարգանքի հիման վրա։ Լեհաստանի վարչապետն էլ նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կլինի իրտաեսական ու կոնկրետ և Լեհաստանն այդ հարցում միշտ աջակցել է ու կշարունակ աջակցել Թուրքիային։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի