Ուղիղ եթեր
Մամ, Արսենին եմ փնտրում, նա Աստված պապիկի մոտ է․ զոհվածի քույր
copy image url

Մամ, Արսենին եմ փնտրում, նա Աստված պապիկի մոտ է․ զոհվածի քույր

Ներքին 1 տարի առաջ - 16:50 26-12-2023
Արցախցի 18 ամյա Արսեն Առստամյանն 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Մոր խոսքով րոպեներ առաջ էր խոսել որդու հետ, ով խնդրել էր իրեն՝ փոքրիկ քրոջ՝ Մարիամին, ինչ-որ կերպ տեղափոխել Երևան։

«Զանգն անջատեցի, թե չէ՝ լսվեց առաջին պայթյունի ձայնը։ Որդիս առաջնագծում, փոքրս՝ մանկապարտեզում, մյուս աղջիկս՝ Աննան էլ դպրոցում։ Արկերի պայթյունների տակով բոլորս վազում էինք՝ գտնելու մեր երեխաներին։ Ճանապարհին վատացա, տղայիս ընկերը տեսավ ու գնաց Մարիամիս գտնելու։ Բոլորս քիչ անց միասին էինք, բացի Արսենիցս, որից այլևս լուր չէինք կարողանում ստանալ»,-Oragir.News-ի հետ զրուցում պատմում է մայրը՝ Մարգարիտան։

«Հետո, ծանոթներից լսեցի, որ Արսենիս գտնվելու դիրքը հրետակոծվել է, իսկ որդիս վիրավորում ստացել։ Ժամերով փորձում էինք զանգահարել, բայց չէր ստացվում։ Զանգեցի ամուսնուս, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, բայց զգում էի, որ մի բան այն չէ, մայրական սիրտս այլ բան էր հուշում։ Ասացի՝ «Էռնե՛ստ, չխաբես ինձ, խնդրում եմ, ես առանց Արսեն չեմ կարա ապրել․․․ ասաց՝ պիտի կարաս Մարգո, մեր Արսենն էլ չկա։ Եվ ոչ միայն Արսենը, այլև դիրքի բոլոր տղաները, բացի մեկից, ով վիրավորում էր ստացել»։

Փաստորեն, D20 դիրքի անձնակազմից միայն մի հոգի էր հրաշքով փրկվել։ Արսենի հետ զոհվել էր նաև հորաքրոջ որդին՝ Տիգրանը, որոնց հետ՝ մի քանի օր հետո, տեղափոխվել ենք Հայաստան։ Երեխաներին հուղարկավորել ենք Եռաբլուրում», ասում է Մարգարիտան, ով անգամ չի հիշում, թե ինչպես է անցել դժողքի ճանապարհը՝ որդու դիակի հետևից գալով, 4-ամյա փոքրիկի ու մյուս աղջկա հետ։

«Մարիամն ամեն օր վերև է նայում, ասում է՝ «մամ, Արսենին եմ փնտրում, նա Աստված պապիկի մոտ է»։ Ես այդքան մաքուր ու անկեղծ սեր չեմ տեսել, որքան Արսենն էր սիրում Մարիամին։ Չնայած Արսենս բոլորին էր սիրում, այդքան բարի ու ընկերասեր էր։ Բոլորն ասում էին՝ «բարի աչքերով տղան»»,- որդու մասին կարոտով ու հիացմունքով է խոսում մայրը, և վրդոհմունքն արտահայտում հրամանատարության հանդեպ, ովքեր մինչ այսօր ո՛չ զանգել և ո՛չ էլ ցավակցել են իրենց ։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ