Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 15:24 15-11-2023

Էդգարիս «տնից» մի բուռ հող ենք բերել, հայրական տնիցս՝ մանկության նկարները․ զոհվածի քույր

«Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ժամկետային զինծառայող եղբայրս Հադրութում էր։ Կյանքիս ամենասարսափելի առավոտն էր դա, երբ արթնացա պայթյունների ձայներից»,- Oragir. News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Դոլուխանյանի քույրը՝ Էլինան։ Էդգարն այսօր կդառնար 23 տարեկան։

«Այնպես ամուր կգրկեի ու երջանիկ աչքերով կասեի` ծնունդդ շնորհավոր, ամենալավ եղբայր... Ամենաշատը հիմա ինձ տանջում է փաստը, որ չտեսա նրա 23-ը․․․ Նա հիմա համալսարանի ավարտական կուրսի ուսանող կլիներ, երեսի խիտ մազածածկույթով, տղամարդու վայել կեցվածքով․․․»,- ասում է Էլինան։



Մինչ 44-օրյա պատերազմը, Էլինայի նորաստեղծ ընտանիքն ապրում էր Շուշիում։ Ամուսինը ԱԻՆ աշխատող էր, բալիկը՝ 40 օրական․․․

«Ինձ ու բալիկիս տեղափոխեցին Երևան․․․ Ամեն անգամ սարսափով էի կարդում զոհվածների անունները, տագնապով, որ հանկարծ հարազատ անուն չհանդիպեմ, չնայած սիրտս մղկտում էր բոլորի համար։ Ամեն օր խոսում էի եղբայրներիս ու ամուսնուս հետ, մեզ հույս էին տալիս, որ լավ կլինի ամեն բան, իրենց հետ ամեն ինչ լավ է։ Հոկտեմբերի 1-ն էր, երբ հայրս խոսեց ու հայտնեց լավ լուրը` Էդգարը՝ եղբայրս, թշնամու տանկ էր խոցել։ Հպարտությունս սահման չուներ։ Ցավոք, եղբորս կյանքը ընդհատեց չարաբաստիկ պատերազմը, նա զոհվեց հոկտեմբերի 9-ին՝ Կարախամբեյլիում։ Նրա զորացրվելուն 100 օր էր մնացել»,- ասում է մեր զրուցակիցը։





Էդգարը սովորում էր ԱրՊՀ իրավագիտության բաժնում, ուսումը կիսատ թողնելով, 2019 թվականի հունվարին մեկնել էր ծառայության։ Պատերազմի ժամանակ նա հասցրել էր խոցել թշնամու 4 տանկ, ինչի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» մեդալներով։ Բայց, արդյո՞ք, դա կարող է ծնողներին թեթևություն բերել, երբ հոր երազանքն էր, որ իր միակ տղան դառնար կայացած իրավաբան, որդի ունենար՝ Մոնթե անունով։

«Էդգարը 2 քույրերիս միակ եղբայրն էր, այնքան շատ երազանքներ ունեինք իր հետ կապված։ Նա այդպես էլ չհասցրեց տեսնել որդուս, որի ծնվելուն այդքան սրտատրոփ սպասում էր։ Ծնողներս նրա նոր «տունը», որը մնաց հայրենի Խնուշինակ գյուղում, իսկական դրախտավայր էին դարձրել այս 3 տարվա ընթացքում։ Այսօր կարոտ մնացինք նաև նրա ու հարազատներիս շիրիմներին»,- մղկտում է Էլինան, ով 44-օրյա պատերազմում կորցրել է նաև մորաքրոջ որդուն` Յուրային, հորաքրոջս որդուն` Հայասերին, իսկ վիրավոր ամուսինը Աստծո ողորմությամբ այսօր գոնե իր կողքին է։

Այսօր, երբ ընտանիքը կորցրել է ամեն ինչ, միայն 1 երազանք ունի՝ գոնե մեկ անգամ հնարավորություն ունենա այցելել հարազատների շիրիմներին։



«Էդգարիս «տնից» մի բուռ հող ենք բերել, իսկ հայրական տնիցս մեր մանկության նկարները, եղբորս հուշամեդալներն ու պատվոգրերը, դա է մեր միակ սփոփանքը, որով փորձում ենք գոյատևել․․․»,- ասում է Էլինան, ով իր բալիկին ամեն օր պատմում է հերոս քեռու՝ Էդգար Դոլուխանյանի մասին, խոստանում որդուն, որ մի օր անպայման այցելելու են քեռիների արյուններով ներկված սուրբ հողը, որը գրչի մեկ հարվածով հանձնվեց թշնամուն

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում