Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ պարեկային ծառայողների նախնական գնահատականը մեքենայի արգելակման հնարավոր խնդրին է առնչվում։ Սակայն դեպքի պատճառները դեռ պետք է պարզվեն քրեական վարույթի շրջանակում։
Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ առկա գնահատականները նախնական են։
«Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենաներից մեկի արգելակման հետ կապված է խնդիր եղել, որովհետև ճանապարհին չկան արգելակման մասին վկայող հետքեր։
Բայց նորից եմ ուզում շեշտել՝ սա նախնական է։ Որևէ մեկդ, խնդրում եմ, այս հիմնավորմամբ չմեկնաբանել դեպքը, որովհետև վարույթով դեռ պետք է հստակ հասկանանք պատճառները»,- ասել է Սարգսյանը։