Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:55 24-12-2023

Արցախի ղեկավարների նկարները հեռացնելը թրքապաշտության մասին ևս մեկ փաստ է

Արցախի ղեկավարների նկարով պաստառները հաշված ժամեր անց հեռացնելը ՔՊ-ական իշխանության թուլամորթության, թրքապաշտության, Ալիևից ունեցած վախերի մասին ևս մեկ փաստ է։ Այս մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում:

«Տեղեկացրել էինք, որ Խանջյան փողոցի վերնանցման երկու կողմերում մեր կողմից փակցվել էին «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներով պաստառներ։

Նշված գործիչներին աջակցող հայտարարության մեջ դատապարտվել էին ՀՀ-ում ԱՀ պետական ինստիտուտների գործունեության դեմ կատաղի պայքար մղող, Արցախի բռնի հայաթափումն այս օրերին Երևանում տոնող իշխանությունները։

Կանխատեսելի էր, որ Արցախի հետ առնչվող ցանկացած տեսանելի գրություն, անձանց կամ պետական խորհրդանիշերի լուսանկար երկար չի մնա Երևանի կենտրոնում, մանավանդ այն պարագայում, երբ դրանք փակցվում են Արցախը Ադրբեջանին հանձնած վարչապետի ավտոշարասյան անցնելու պահին, նրա աչքի առջև։

Պաստառները հաշված ժամեր անց հեռացնելը ՔՊ-ական իշխանության թուլամորթության, թրքապաշտության, Ալիևից ունեցած վախերի մասին ևս մեկ փաստ է։

Նշված արարքը, ինչպես նաև օրերս Արցախի պետական ինստիտուտների գործունեության, Արցախի պետականության լուծարումը չեզոքացնող գործողությունների դեմ մոլեգնող արշավանքը վկայում է, որ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Բաքվի բանտում նաև նիկոլական իշխանության միտումնավոր գործունեության, Ալիևի հետ հանցավոր փոխպայմանավորվածության արդյունք է։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
23.12.2023 թ.»:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:19 Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Թուրքիայում են. ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստամբուլ
20:42 Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, մենք կպահպանենք «անվտանգության գոտին» Լիբանանի հարավում
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար