Ներքին 2 տարի առաջ - 12:30 04-12-2023

Շրջաններից մարդիկ մազապուրծ հասել էին Ստեփանակերտ, թուրքը մեր կողքով էր անցնում զինված, դրոշը ձեռքին. բռնի տեղահանված

«Մեր ընտանիքը կրկնակի է տեղահանվել...Հադրութի Մարիամաձոր գյուղում էինք ապրում։ Դավիթս ժամկետային ծառայող էր, երբ սկսեց պատերազմը։ Մենք չէինք ուզում գյուղը լքել, ամենավերջին տարհանվողներից էինք, երբ գյուղում այլևս երեխա չկար, ստիպված մենք էլ հեռացանք, որ մեր երեխաները փրկվեն։ Նոյեմբերի 9-ից հետո մենք Արցախ վերադարձանք մեծ ակնկալիքներով, հույսերով, բայց եղածն էլ կորցրինք...»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Արմինե Աբրահամյանը։

Տիկին Արմինեն երկար տարիներ դասվար է աշխատել Մարիամաձորի միջնակարգ դպրոցում, Ստեփանակերտում էլ` որպես հատուկ մանկավարժ։

Բազմազավակ մայրը (վեց երեխա ունի) չի համակերպվում կատարվածի հետ։ Արմինե Աբրահամյանը 50 տարեկան է, 4 պատերազմ է տեսել, բայց ասում է` վերջինը անհամեմատելի էր։



Սեպտեմբերի 19-ին ինքն էլ շատերի նման իր առօրյա հոգսերով էր, ինքն էլ չէր պատկերացնում, որ ընդամենը օրեր անց Արցախում ապրած օրերը թանկ հիշողություններ են դառնալու։

«44-օրյա պատերազմի ժամանակ մենք չէինք մտածում,պատկերացնում, որ հնարավոր է մեզ հաղթել ու մեր հողերին տիրանալ։ Բայց այս վերջին պատերազմի ժամանակ անզոր էինք, ամեն ինչից հիասթափված, որովհետև, բացի մեր կռվող տղաներից, ոչ ոք չէր պաշտպանում։

Ես միայն մտածում էի ամուսնուս և 2 ծառայող տղաներիս մասին, ուրիշ ոչինչ, ամեն ինչի մասին մոռացել էի...»,- շարունակում է արցախցի կինը։



Սեպտեմբերի 27-ին են Արցախից դուրս եկել, ամսի 30-ին հասել Հայաստան։ Հիմա ընտանիքը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է ապրում, աշխատանք դեռ չունեն, տիկին Արմինեն ասում է` հույսս չեմ կորցնում։

«Դեռ այնտեղ էինք, երբ շրջաններից մարդիկ էին մազապուրծ հասել Ստեփանակերտ։ Թուրքը մեր կողքով էր անցնում զինված, դրոշը ձեռքին, այլադակ դեմքին ժպիտ արրձակելով անցնում, ի՞նչ կարող էինք անել։ Մի պահ պատկերացրեք,որ մայրը թողնի իր երեխային այնտեղ,անօգնական ու հեռանա։ Ես այսպես եմ զգում մեր վանքերի,գերեզմանների նկատմամբ։ Իմ հանգստությունը եկեղեցիներն էին... Արցախում մեր հոգին ենք թողել, որի հետ կապված ենք ամեն մի վարկյան։ Արցախում ամեն փակ տան մեջ կյանք է մնացել»,-եզրափակում է Արցախից բռնի տեղահանված Արմինե Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները