Ներքին 2 տարի առաջ - 10:53 19-11-2023

Սուրճ` ի պատիվ Աննա Հակոբյանի հերոսությունների՞

MOOSA ընկերությունը արտադրում է սուրճ՝ «Էրատո» անունով։ Ընկերությունը ֆեյսուքյան իր էջում գրում է․ «Ըստ հին հունական դիցաբանության Էրատոն Զևսի դուստրերից է, որոնց անվանում էին մուսաներ։ Նրանք ոգեշնչում էին մարդկանց տարբեր ասպարեզներում Էրատոն սիրո մուսան է և պարզ է չէ՞, որ ERATO սուրճը փոխանցելու է ՔԵԶ այն էմոցիաները, որոնք փոխանցում էր Էրատոն` սիրո մուսան»։

Ընկերությունն այս գրառման համար ֆեյսբուքյան էջում գովազդ է միացրել։

Սուրճի անվանումն ասոցացվում է 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմած ջոկատի անվանման հետ։ Վերջինս մի խումբ կանանց հետ իբրև թե մեկնել էր ռազմաճակատ։ Նա իր «ջոկատի» համար ընտրել էր «Էրատո» անվանումը՝ ի պատիվ Արտաշեսյան արքայատոհմի վերջին ներկայացուցիչներից մեկի՝ Էրատո թագուհու։

Ի դեպ, անգամ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Աննա Հակոբյանը շարունակում էր պնդել, թե իր ջոկատով գտնվում է ռազմաճակատում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր