Արտաքին 2 տարի առաջ - 16:43 16-11-2023

Բաքուն օկուպացված Շուշիում 300 ընտանիք «կվերաբնակեցնի»

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների այսպես կոչված վերաբնակեցման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հայտարարել է, որ Շուշիում ադրբեջանցիները բնակեցումը կմեկնարկի 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Նրա խոսքով՝ Շուշիի շրջանում նախատեսվում է բնակեցնել ավելի քան 300 ընտանիք։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Շուշիի փողոցները հիմնովին կվերանորոգվեն, ներքին ճանապարհային ցանցի վերակառուցման ծրագրին զուգահեռ կբարելավվի հասարակական տրանսպորտի համակարգը, 23 շենք ունեցող բնակելի համալիրի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ եռամսյակում:

Հիշեցնենք, որ Շուշի քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Հայկական կողմը սկզբում կտրականապես հերքում էր այս տեղեկությունը, սակայն հաջորդ օրը ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո հայտնի դարձավ, որ քաղաքն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր