Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:45 25-05-2023

Ադրբեջանն օկուպացված Շուշիում նախատեսում է մինչև տարեվերջ վերաբնակեցում իրականացնել

Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում այսպես կոչված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության գլխավոր խորհրդական Քյանան Գուլիևը հայտարարել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է Շուշիում վերաբնակեցնել 1500 մարդու։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Գուլիևն ասել է Շուշիում ընթացող Միջգերատեսչական կենտրոնի «Էներգամատակարարման հարցերով» աշխատանքային խմբի 66-րդ նիստի ընթացքում։

Գուլիևը շեշտել է, որ սա կլինի Շուշիում վերաբնակեցման առաջին փուլը։ Նրա խոսքով՝ «Մեծ վերադարձ» պետական ծրագրի շրջանակներում նախորդ տարվա օգոստոսից մինչև սեպտեմբեր Շուշիում մեկնարկել է 450 բնակարան ունեցող 23 բնակելի շենքի շինարարությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ ներկայումս Շուշիում շարունակվում է ուսումնական հաստատության, հիվանդանոցի և փոստի շենքի շինարարությունը։ Նա նշել է, որ այս բոլոր նախագծերի շինարարությունը կավարտվեի մինչև տարեվերջ։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքն Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին