Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 06-05-2023

Ադրբեջանն օկուպացված Շուշիում միջազգային երաժշտական ​​փառատոն կանցկացնի

Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում մայիսի 9-ից 11-ը Ադրբեջանի կողմից կանցկացվի Խարիբուլբուլ միջազգային երաժշտական ​​փառատոնը։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, փառատոնը կազմակերպել են Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և Հեյդար Ալիևի հիմնադրամը։

Հաղորդվում է, որ եռօրյա փառատոնը կներառի համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ և տարբեր շնորհանդեսներ։ «Խարիբուլբուլ» միջազգային երաժշտական ​​փառատոնին կմասնակցեն նաև թյուրքալեզու պետությունների և տարածաշրջանի ժողովուրդների ստեղծագործական խմբերը։

Ավելի վաղ օկուպացված Շուշի քաղաքը Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության կողմից հռչակվել էր 2023 թվականի «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ «Շուշին որպես թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք 2023» միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 12-ին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքը ադրբեջանական ուժերի կողմից օկուպացվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։



Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին