Ուղիղ եթեր
Ներքին 44 րոպե առաջ - 12:56 29-10-2026

Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ ԱԺ դահլիճ․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

«Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան տալ առանցքային հարցին՝ ինչո՞ւ է TRIPP-ը գործարկվում մինչև Խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ հերթական միակողմանի զիջումը չի հանգեցնի Ադրբեջանի նոր պահանջների։ Փոխարենը՝ փորձեցին քաղաքական բանավեճը վերածել անձնական վիրավորանքների և բախման։

Սա պատահական միջադեպ չէ։ Երբ Հայաստանի ներսում իշխանությունը սադրանքներով է փորձում լռեցնել ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում գնում է միակողմանի զիջումների, հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է իրականում սպասարկում այս գործելաոճը։

Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներն ու պատասխանել բովանդակային հարցերին, միևնույն ժամանակ վերահաստատում, որ բոլոր սադրանքները ստանալու են համարժեք պատասխան։ «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ անձնական վիրավորանքներով և կազմակերպված սադրանքներով շեղեն հանրության ուշադրությունը Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը վերաբերող հիմնարար խնդիրներից»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին