Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 11:49 29-10-2026

ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնությունն արդարացնող խոսույթի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնության թեմայով հանրային և խորհրդարանական քննարկումների ընթացքում հնչող՝ բռնությունն արդարացնող և բռնության ենթարկված անձանց թիրախավորող խոսույթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման ձևակերպումները խորացնում են հասարակական կարծրատիպերը։

«Ընտանեկան բռնության կանխարգելման թեմային, այդ թվում՝ օրենսդրությանն ու դրա փոփոխություններին առնչվող հրապարակային քննարկումները հաճախ ուղեկցվում են այնպիսի խոսույթի օգտագործմամբ, որն ըստ էության խորացնում է բռնությունն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող, բռնության մասին հաղորդելուց ձեռնպահ մնալու և համանման այլ կարծրատիպերը։

Ընդ որում՝ այսպիսի խոսույթ հնչում է նաև ժողովրդավարական քննարկումների ամենակարևոր ամբիոնից՝ խորհրդարանական տարբեր քննարկումների ընթացքում։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետական իշխանության ներկայացուցիչներն ու հանրային գործիչներն իրենց կարգավիճակի բերումով պատասխանատվություն են կրում ինչպես բռնության կանխարգելման, այնպես էլ հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարման համար։

Դա ենթադրում է առավելագույն զգայունություն մարդու իրավունքներին առնչվող այնպիսի թեմաների քննարկման ընթացքում, որոնց առնչությամբ հատկապես մեծ են հասարակությունում առկա խնդիրները։

Ընդ որում՝ միջազգային չափանիշների տեսանկյունից` խոսքի ոչ զգայուն բնույթն արդեն իսկ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է դարձնում խոսքն ինքնին՝ անկախ օգտագործման նպատակից:

Ավելին՝ նման ոչ զգայուն խոսքի տեսակների կիրառումը կարող է դիտարկվել որպես էթիկայի կամ վարքագծի կանոնների խախտում թե´ պաշտոնատար անձանց, թե´ մասնագիտական համայնքների դիտանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ժողովրդավարական բանավեճը ցանկացած քաղաքակիրթ հասարակության հիմնաքարն է։ Կարելի է համամիտ չլինել որևէ օրենսդրական փոփոխության կամ հնչեցված գաղափարի հետ:

Կարելի է մարդու իրավունքների չափանիշների պահպանմամբ առողջ քննադատություն հնչեցնել ցանկացած օրինագծի կամ գաղափարի առնչությամբ։ Միևնույն ժամանակ, այդ քննարկումները չեն կարող ուղեկցվել մարդու իրավունքների չափանիշներին հակասող, այդ թվում` բռնությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող կամ կարծրատիպերը այլ կերպ խորացնող խոսույթով»,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին