Ուղիղ եթեր
Ներքին 43 րոպե առաջ - 12:21 29-10-2026

Քաղաքացուն ծեծած հարկադիր կատարողը հեռացվել է համակարգից, 9 հոգանոց ընտանիքի վտարումը կասեցվել է․ Oragir.News-ի հետաքննության արդյունքը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի հետաքննությունը տվեց իր իրավական արդյունքը.

Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքի աղմկահարույց վտարման գործընթացը պաշտոնապես կասեցվել է, իսկ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ավագ հարկադիր կատարող Հ․ Բեգյանը հեռացվել է համակարգից։ Oragir.News-ում հրապարակված ահազանգերից ու բացահայտումներից հետո պատմությունը ստացավ կտրուկ իրավական հանգուցալուծում։

Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանը Oragir.News-ին հայտնել է ուրախալի լուրը՝ այն, որ դատարանը Հարկադիրի որոշումը ճանաչել է ապօրինի և կասեցրել այն։ Այսպիսով, 30 տարուց ավելի սեփական տունն ու պապենական հողը շենացրած 9 հոգանոց ընտանիքը, որտեղ կան 3 անչափահաս երեխաներ և ժամկետային զինծառայող, ձմռան շեմին այլևս չի վտարվի։

Oragir.News-ի կողմից հանրայնացված աղմկահարույց ձայնագրությունից հետո, որտեղ հստակ լսվում էր, թե ինչպես են Հարկադիր կատարման ծառայության պատերից ներս պաշտոնյաները հայհոյում և ծեծի ենթարկում քաղաքացուն՝ «սև շորերով ագռավներ» արտահայտության ու լրատվամիջոցին հարցազրույց տալու համար, կառույցը ստիպված եղավ արձագանքել։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի՝ ավագ հարկադիր կատարող Հ․ Բեգյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ընթացող ծառայողական քննությունն այդ հիմքով դադարեցվել է։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին