Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:40 02-11-2023

Մենք հայտարարել էինք, որ 100 600 փախստական ունենք, իսկ ձեր ասածով ստացվում է 104 հազար, ինչպե՞ս կբացատրեք. Փաշինյանը՝ նախարարին

ՀՀ կառավարությունը 950 մլն դրամ հատկացրեց 40+10 հազար ծրագրից օգտվող, ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 19 հազար անձի։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այդ 950 մլն դրամը կհատկացվի 40+10 հազար ծրագրի` հոկտեմբեր ամսվա վճարումների շարունակականության ապահովման համար։ Գումար տրամադրվելու է ևս 19 հազար անձի։
«73 196 անձ արդեն իսկ այս ծրագրից օգտվել է, նրանցից 69 199 անձ ստացել է 40+10 հազար դրամ, իսկ 3 997–ը` միայն 10 հազարական դրամ»,- ընդգծեց նախարարը։

Ըստ նրա` այս 19 հազար անձը ներառյալ՝ 40+10 հազարական դրամներից այս պահի դրությամբ արդեն իսկ օգտվում է ավելի քան 92 հազար անձ։

Նախարարն առաջարկեց հատկացնել նաև 420 մլն դրամ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրի համար, որն այս անգամ կներառի ևս 4200 անձի, որոնց գերակշիռ մասն անչափահասներն են։ Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, այս ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարարությանն առաջարկվում է հատկացնել 1 մլրդ 370 մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ, քանի՞ հոգի է ստացել 100 հազարական դրամները։

«100 հազար հոգի ստացել է, մնացել է 4200 հոգի, ըստ մեր մշակած տվյալների», - պարզաբանեց Մկրտչյանը։

«Հիմա ձեր ասածը հարց է առաջացնելու․ մենք ասել ենք՝ 100 հազար 600 փախստական ունենք։ Սակայն, հիմա ձեր ասածով ստացվում է, որ նրանց թիվը 104 հազար է։ Այս թվաբանության տարբերությունն ի՞նչ բացատրություն ունի», - հետաքրքրվեց Փաշինյանը։

«Մենք որոշել էինք, որ վճարներ տրամադրեինք 2022 թվականի շրջափակումից հետո Հայաստան տեղափոխվածներին, ովքեր չեն կարողացել հետ գնալ։ Նրանց թիվը 4000 չի, ավելի քիչ է», - նշեց նախարարը։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը