Ժողովուրդը Տրնդեզը ոնց ուզում, նշում է, եկեղեցու ասածով չի առաջնորդվում, ինչ ուզում, այն էլ վերածում է տոնի
copy image url

Ժողովուրդը Տրնդեզը ոնց ուզում, նշում է, եկեղեցու ասածով չի առաջնորդվում, ինչ ուզում, այն էլ վերածում է տոնի

Ներքին 2 տարի առաջ - 18:30 12-02-2023
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն, անդրադառնալով Oragir.News-ի այն հարցին, թե որքանո՞վ ենք նշում տոնը իբրև քրիստոնեական՝ պատասխանեց.

«Սովորական ձևով ենք օրինակ նշում մեր մարզում ՝ Շիրակում, ոնց բոլոր տեղերում։ Ոչ մի առանձնահատկություն չկա, բոլորն էլ կարող են վառված կրակի վրայով թռնել, ուղղակի ժողովուրդը տոնը վերագրել է ամուսնացածներին և այդպես ենք անում։ Կրակի վրայով թռնելը եկեղեցական բան չէ, եկեղեցին ընդամենը այդ սովորությունը պահում է, խարույկը վառում է, մենք օրհնում ենք երեք տարրերը՝ հողը, օդը, ջուրը, այնպես էլ ՝ կրակը, չորրորդ տարը։ Տրնդեզի խորհուրդը ով ոնց ուզում ՝ այնպես էլ պատկերացնում է, իսկ մեր ժողովուրդը սիրում է ինքը ինչ ուզի, այն էլ վերածի տոնի։ ժողովուրդը եկեղեցու ասածով չի՛ առաջնորդվում։ Կրակը խորհրդանշում է Քրիստոսի քառասնօրյա գալուստը տաճար, ըստ ավանդության, երբ Հիսուսին բերեցին քառասնօրյա տաճար, այդ ժամանակ երեկոյան կողմ էր, խավար էր, կրակներ վառեցին, դրա խրոհրդանիշն է, այսինքն՝ քառասնօրյա մանուկի տաճար բերելու խորհուրդն է։ Այն եկեղեցական շարժական տոն չէ, միշտ Տեառնընդառաջը նշվում է փետրվարի տասներեքին»։

Հիշեցնենք, որ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը