Ներքին 11 ամիս առաջ - 08:55 02-07-2025

Նիկոլ, 301 թվականին հայոց մայրաքաղաքը եղել է Արտաշատը, ոչ թե Վաղարշապատը. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլը, «Իրական Հայաստան» թեզի շրջանակներում, նախօրեին կրկին հանդես է եկել իր սիրելի՝ «ինքնադասախոսությամբ», և հերթական անգամ հաստատել՝ մանիպուլյատիվ ու տգետ լինելու փաստը։ Քանիցս ասել եմ՝ նա գրոսմայստեր է միևնույն բանը անդադար կրկնելու և ցանկացած գնով իր ուզածը մարդկանց «անհերքելի փաստ» ներկայացնելու մեջ։ Նրա այս նոր «թեզը»՝ Հայաստանի «իրականության» ու ինքնության շուրջ, հենց այդ շարքին է պատկանում։

Այս անգամ թեման էր պետության գերկարևոր դերը՝ որպես ինքնության և ազգապահպանության առանցք։ Հատկապես ուշագրավ էր այն հատվածը, երբ Նիկոլը, շատ լուրջ դեմքով, փորձում էր դահլիճին համոզել, թե իբր՝ «մինչև 301 թվականը, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն չէր, ազգի ինքնության հիմնական պահպանման ֆունկցիան իրականացնում էր պետությունը»։

Սա դասական անգրագիտություն է և պատմագիտական դիլետանտություն։ Ակնհայտ է, որ Նիկոլը կամ չի հասկանում, կամ չի ցանկանում ընդունել՝ բոլոր ժամանակներում հասարակության ինքնության պահպանման առանցքային դերը պատկանել է հոգևոր դասին՝ անկախ գործող կրոնական համակարգից։ Հին Եգիպտոսից մինչև հայ հեթանոսական համակարգ՝ ինքնության պահպանման ինստիտուցիոնալ առանցքը հոգևոր սեգմենտն է եղել։

Երկրորդ առանցքային բաղադրիչը գիրն էր։ Եթե յոթ տարի նույն դասարանում մնացած մարդը տեղյակ չէ նախաքրիստոնեական հայ գրերի և մեհենագրերի մասին, դա արդեն այլ խնդիր է։ Իսկ ես փաստեմ, որ քրիստոնեությունից շատ առաջ Հայաստանը ունեցել է ոչ միայն գրավոր մշակույթ, այլև լրջագույն աշխատություններ՝ գրված հեթանոսական մշակութային դաշտում։

Այս ամբողջ թեզագրման նպատակը մեկն է՝ աստիճանաբար լեգիտիմացնել եկեղեցու գոյության հարցականի տակ դնելը։ Ցույց տալ, թե իբր պետությունը կարող է ամբողջությամբ փոխարինել հոգևորին՝ պաշտպանելով հանրային ինքնությունը։ Սա ոչ միայն պատմականորեն սխալ է, այլև արժեքային առումով՝ վտանգավոր։ Ասեմ, որ նիկոլամերձ հատվածը, հիմնականում երկրորդ էշելոնի «սաստավով» արդեն տևական ժամանակ է տիրաժավորում են այն թեզը, որ՝ «1991-ին եկեղեցին, որպես կառույց, պետք է լուծարվեր», բոլոր ֆունկցիաները դրվեին պետության վրա։

Ինչ վերաբերում է Վաղարշապատի մայրաքաղաք լինելու թեզին, այստեղ նույնպես գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հետ։ Նիկոլ, 301 թվականին հայոց մայրաքաղաքը (տվյալ դեպքում՝ Ոստանը) եղել է Արտաշատը, ոչ թե Վաղարշապատը։ Վաղարշապատը արքայանիստ քաղաք էր՝ այլ կարգավիճակով ու այլ գործառույթով։ Օրինակ՝ դեսպանների ընդունելությունները Տրդատը կազմակերպում էր Արտաշատում, իսկ Վաղարշապատը՝ կառուցված Վարդգեսավանի հիմքի վրա, Վաղարշ Ա-ի նախագծով ընդլայնված բնակավայր էր։ Քո լեզվով ասած՝ «դաչա» էր։

Ուստի, ձեր «Կրթվելը նորաձև է» կարգախոսի տակ գոնե բազային տեղեկատվության մակարդակը պահեք, որ հանրային տեքստերում հիմարության չափաբաժինը մի քիչ նվազի։ Թե չէ անընդհատ հակադարձելու եմ, եթե տեսար՝ առանց վիրավորանքի»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»