Ներքին 3 տարի առաջ - 22:40 18-05-2023

Մենք ոչ թե առաջնորդվում ենք ամերիկյան հայտարարություններով, այլ պետության հզորացման մեր եկեղեցու առաքելությամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցի մասին, ասաց, որ նախորդ տարիներին էլ են նման հայտարարություններ եղել։

«Ամեն տարի էլ եղել է հայտարարություն, եղել է ակնարկ՝ ուղղված եկեղեցի-պետություն հարաբերություններին, և որքան տեղյակ եմ, ԱՄՆ դեպարտամենտը դժգոհություն է արտահայտել այն բանից, որ հայ եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, որ հայ եկեղեցու պատմությունը դպրոցում դասավանդվում է, որը ոտնահարում է իբրև թե կրոնական փոքրամասնությունների իրավունքները»։

Խոսելով զեկույցում հնչեցված եկեղեցի-իշխանության փոխհարաբերությունից՝ Աջապահյանը ասաց. «Խոսում են, թող խոսեն, ինչ խնդիր կա դրա մեջ»։

Հարցրինք Աջապահյանից, թե նման հայտարարությունները որևիցե ազդեցություն չե՞ն ունենա հետագայում եկեղեցի-իշխանություն փոխհարաբերության վրա, պատասխանեց. «Մենք պետության մեջ հարաբերություններում չենք առաջնորդվում ամերիկյան հայտարարություններով, մենք առաջնորդվում ենք մեր հայրենի պետության հզորացման տեսլականով և մեր եկեղեցու առաքելությամբ։ Հայ եկեղեցու գործունեությունը երբեք հիմնված չի եղել օտար տերությունների գնահատականներով կամ դատողություններով։ Մենք դրանցով չենք առաջնորդվում»։

Հետաքրքրվեցինք Աջապահյանից, թե իշխանությունն է՞լ չի առաջնորդվում, նա ասաց. «Իշխանությունները, որքան երևում է, ավելի շատ ղեկավարվում են այդ հայտարարություններով, իրենց գործողությունները խոսում են այն մասին, որ իրենք ղեկավարվում են այդ հայտարարություններով»,- ասաց Աջապահյանը և հավելեց, որ դա տեղին չէ։

«Պետք է առաջնորդվել մեր ազգային, պետական շահերով, ոչ թե սրա-նրա գնահատականով»,-եզրափակեց Աջապահյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան