Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 10:27 21-09-2026

Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա

Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է:

Ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում։

«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն է։

Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ։

Անկախությունը նաև մարդու իրավունքների հիմնական սկզբունքներից մեկն է, այն հարկավոր է հարգել։ Անկախության ամուր պահպանումը և դրա սկզբունքներին, արժեքներին ու հրամայականներին հավատարիմ լինելը ենթադրում են հավատ, կամք ու պայքար։

Ա՛յս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախությունը. և երբ պատմական պայմանների պարտադրանքով կորցրեց այն, վերականգնելու տեսլականը վերածեց ամենօրյա պայքարի։

Իրոք, հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է։

Հայաստանի անկախության տոնումը պատգամ է՝ ուղղված յուրաքանչյուր հայի, հավատարիմ լինելու անկախությանը՝ որպես սրբազան արժեքի»։