Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:59 01-07-2025

Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին

Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անցած շաբաթ ֆեյսբուքն ինձ լուր տվեց թե Ամերիկյան համալսարանում միջազգային գիտաժողով կա՝ “Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակներում»։ Աշնանը համանման մի հավաքի արդեն մասնակցել էի, գիտեի որ հետաքրքիր ա լինելու։ AUA-ի գիտաժողովներին, թե որպես զեկուցող և թե որպես ունկնդիր, մի կողմից գալիս են հայեր՝ աշխարհի չորս կողմերից, մյուս կողմից էլ՝ ոչ հայեր, դարձյալ աշխարհի չորս կողմերից։ Եվ առաջանում ա ժամանակային ու տարածական շատ հետաքրքիր մի իրավիճակ։

Կիրակի երբ գնացի և գիտաժողովի մանրամասն ծրագիրը վերցրի, տեսա որ հաջորդ օրը նաև Նիկոլ Փաշինյանն ա գալու՝ խոսելու համար «Իրական Հայաստանից»։ Մնա՞լ դահլիճում երբ Փաշինյանը գա, թե՞ դուրս գալ։ Որոշեցի՝ մնալ։ Որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր՝ ոնց ա դահլիճը արձագանքելու Նիկոլի ասածներին, ինչ հարցեր են տալու։ Տեսագրությունները, եթե անգամ լրիվ լինեն, ամբողջ իրականությունը երբեք չեն փոխանցում։

Որոշեցի և մնացի։ Եվ հաջորդ օրը համոզվեցի, որ ճիշտ եմ արել։ Դահլիճի արձագանքը լավն էր։ Հետաքրքիր հարցեր եղան։ Իսկ հարցերից մեկը լրիվ շշմելու էր՝ ԱՄՆ-ի հայտնի համալսարաններից մեկի մի գիտնական, որը նախորդ օրը ելույթ էր ունեցել գիտաժողովում ցեղասպանության թեմայով, Նիկոլին շշմելու մի բան ասեց։ Ասեց՝ քարտեզը, որը դուք թափահարում և փառաբանում եք, էս տեսքն ա ստացել անցած դարի հայոց ցեղասպանության և ռուս բոլշևիկների էքսպանսիայի արդյունքում, այսինքն էդ քարտեզը թափահարելով և փառաբանելով դուք ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում։ Նիկոլն էս հարցից անակնկալի եկավ և բան չպատասխանեց։

Գիտաժողովն ավարտվեց, Ամերիկյան համալսարանի վերևի այգով, որն իմ մեջ միշտ մանկության-պատանեկության, նաև մեծ պապիս հետ կապված թանկ հիշողություններ ա արթնացնում, վերադարձա տուն։ Հաջորդ առավոտ կարևոր հարցով բժշկի պետք ա գնայի, գնացի, լարվածությունից ամբողջ մարմինս ձգվեց և տուն դառնալիս զգացի որ՝ ջերմությունս բարձրացել ա։ Հասա տուն, ուզեցի մի քիչ քնեմ հանգստանամ, բայց քնելուց առաջ ասեցի մի հատ ֆեյսբուքը բացեմ տեսնեմ ինչ կա չկա։ Բացեցի ու․․․ նամակների հեղեղ։

Ոնց հասկացա, համացանցում մի երկմասանի նկար ա շրջում․ նկարի վերևի մասում Նիկոլը մատներից երկուսը ծալած ինչ-որ բան ա ասում, իսկ ներքևի մասում դահլիճում նստած ունկնդիրներս ենք, ես՝ կենտրոնում։ Ընկերներս հարցնում են՝ Մարինե, էս ի՞նչ ա։ Արդեն պատմեցի թե էդ ինչ ա։ Իսկ վերջում կարևոր մի բան եմ ուզում ասել։

Ամերիկյան համալսարանի դահլիճում, այո, նաև Նիկոլ Փաշինյան պաշտպանողներ կային։ Նրանց մի մասին անձամբ ճանաչում եմ։ Ու երբ առիթը ներկայանում ա, ես նման մարդկանց մեծ մասամբ չեմ բոյկոտում՝ հետները զրուցում եմ։ Որովհետև ես վստահ եմ՝ երբեք ոչ մի մարդ վերջնական կորած չի։

Ես ուզում եմ շուտ տեսնել էն օրը, երբ Նիկոլ Փաշինյան անունով արարածը այլևս չի լինի Հայաստանի ղեկավար։ Շատ շատ կարևոր ա, որ շուտ գա էդ օրը։ Ամեն օրվա ուշացում՝ մեզ նոր կորուստներ ա բերում։ Ուրեմն ոչ մի մարդու մենք չպետք ա համարենք վերջնականորեն կորած։

Դարձի եկեք, և գուցե մի օր ներվի ձեզ»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ