Ներքին 2 տարի առաջ - 11:18 30-10-2023

Կոտայքի մարզում ոսկու վերամշակման արտադրամաս է թալանվել. shamshyan.com

Հոկտեմբերի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, Երևանի բնակիչ, 41-ամյա Համբարձում Հ․-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել։

Տեղում Համբարձում Հ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում դարպասի փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի ավտոպարկ կոչվող տարածքում գտնվող «Լեռնային Հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ոսկու վերամշակման չգործող արտադրամաս, որտեղ տեղադրված սարքավորումների վրայից գողացել են տարբեր չափերի ու հզորությունների 44 հատ էլ. շարժիչներ, 4 հատ էլ. հոսանքի վահանակներ և պարկերով ոսկու չմշակված հումք՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պետք է պարզեն, թե ինչքան նյութական վնաս է պատճառվել գործարանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ